1414 դիտում
19:06 17-12-2019
Գյուղոլորտի պատասխանատուները Շիրակի մարզի ֆերմերներին ներկայացրել են պետական աջակցության ծրագրերը
Շիրակի մարզպետարանում դեկտեմբերի 16-ին կազմակերպվել է գյուղատնտեսության ոլորտում իրականացվող պետական օժանդակության ծրագրերի քննարկում:
Միջոցառմանը մասնակցել են ՀՀ էկոնոմիկայի նախարարության գյուղատնտեսական ծրագրերի մշակման, ռեսուրսների օգտագործման և կոոպերացիայի զարգացման վարչության պետ Իռա Փանոսյանը, ՀՀ էկոնոմիկայի նախարարի խորհրդական Դավիթ Դավթյանը, ԱԺ պատգամավոր Սոֆյա Հովսեփյանը, մարզային իշխանության ներկայացուցիչներ, համայնքների ղեկավարներ, գյուղատնտեսներ։
Հանդիպման ընթացքում ոլորտի պատասխանատուները համառոտ ներկայացրել են պետական օժանդակության ծրագրերի առանձնահատկությունները, դրանց շրջանակներում շահառուներին տրվող արտոնությունները, որոշ ծրագրերում կատարված փոփոխությունները, անդրադարձել առաջիկա ծրագրերին ու նախաձեռնություններին, ոլորտի զարգացման հեռանկարներին:
«Հետաքրքրված գյուղատնտեսներին ներկայացրել ենք ծրագրերի պայմանները, և ծրագրերը մշակելիս նպատակ ենք ունեցել նպաստել գյուղացիական տնտեսությունների գործունեության բարելավմանը», - իր խոսքում նշել է Իռա Փանոսյանը:
Գյուղատնտեսության ոլորտում նախատեսվող ծրագրերի թվում Իռա Փանոսյանը մատնանշել է գյուղատնտեսական կենդանիների համարակալման և հաշվառման ծրագիրը, որը թույլ կտա հստակեցնել գլխաքանակը և առավել արդյունավետ կազմակերպել կենդանիների առողջության պահպանման ու հիվանդությունների կանխարգելման գործընթացը:
Նախարարի խորհրդական Դավիթ Դավթյանն իր հերթին անդրադարձել է գյուղատնտեսական գործունեության արդյունավետ կազմակերպմանը, եկամտաբերության բարձրացմանն ուղղված հնարավոր քայլերին:
Հանդիպման մասնակիցներին տրամադրվել է ամբողջական տեղեկատվություն ջերմոցներ հիմնելու, «խելացի» անասնաշենքեր կառուցելու, գյուղատնտեսական տեխնիկայի ձեռքբերման և մի շարք այլ ծրագրերի վերաբերյալ:
[img]https://st0.shamshyan.com/editor/0985199001576589851992440.jpg[/img]
Նմանատիպ նյութեր
1848 դիտում
14:31 18-05-2019
Գյուղոլորտի պատասխանատուները Տավուշի մարզի ֆերմերներին ներկայացրել են պետական աջակցության ծրագրերը
4699 դիտում
19:35 02-02-2017
Ներկայացվել են «Օրգանական գյուղատնտեսության աջակցության նախաձեռնության» փոքր ֆերմերներին աջակցության ծրագրերը
2907 դիտում
20:52 15-01-2020
Արարատի մարզի ֆերմերներին ներկայացվել են գյուղոլորտում իրականացվող պետական օժանդակության ծրագրերը. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
Այս բաժնից
490 դիտում
19:55 23-01-2025
Թուրքիայի հետ երկխոսության շոշափելի արդյունքներ չկան․ Արարատ Միրզոյան
658 դիտում
19:21 23-01-2025
Վարչապետը մասնակցել է The Washingtoon post-ի «Արտաքին քաղաքականություն» խորագրով ընդունելությանը
664 դիտում
19:10 23-01-2025
Նախագահն ընդունել է Հյուսիսային Եվրոպա-Բալթյան երկրներ համագործակցության ձևաչափի պատվիրակությանը