5800 դիտում
10:00 17-12-2019
Հրեշի ու բոբոյի կերպարի՞ն եք հավատացել, բա որ ես ուրի՞շ Ռուբեն Հայրապետյան եմ ճանաչում. Ռուզաննա Խաչատրյան
#ՇնորհակալությունՌուբենՀայրապետյան
Միշտ եմ ուզել գրել այս մասին, թե ասա՝ ինչու չգրեցի որ… Հիմա արդեն էլ չեմ կարող չգրել։ Ուղիղ երկու տարի առաջ հենց այս ժամերին ինձ վիրահատում էին։ Վիրահատությունը՝ հեչ։ Այդ հետո պիտի պարզվեր, որ շատ ծանր բան է ինձ բաժին ընկել։ Ամենամտերիմ ընկերուհիս իրար խառնվել ու ելք էր որոնում։ Ու չէր հասցրել խնդրել, Ռուբեն Հայրապետյանն ինքն էր առաջարկել իր օգնությունը։ Ես ո՞վ եմ նրա համար, հեռու-հեռավոր մի մարդ երևի։ Լրագրող էլ չէի արդեն, որ ասեմ՝ գուցե սպասելի՞ք ուներ։ Ոչնչով փոխհատուցել չէի կարող, ու չէր էլ սպասում։ Իսկ իր արածն ահռելի, երկարատև, չափից դուրս մեծ օգնություն է։ Դրան գումարած՝ բարոյականն էլ ահռելի օգնություն դուրս եկավ. ես չեմ լսել, որ մեծահարուստը հիվանդին օգնելուց բացի, դեռ մի բան էլ բժշկին զանգի, հարցնի բուժման ընթացքի մասին, իսկ երբ հիվանդը հրաժարվի բուժումներից, միջոցներ ձեռնարկի, որ անպայման շարունակի… Ու ինչքան հասկացա, ես միակը չեմ։
Երեկվա հարցազրույցը նայել եմ ծայրից-ծայր։ Մի բան ասե՞մ, դուք տեսաք իսկական Ռուբեն Հայրապետյանին՝ թասիբով, սրտոտ և գուցե պետք եղածից մի քիչ ավելի անկեղծ։ Հրեշի ու բոբոյի կերպարի՞ն եք հավատացել, բա որ ես ուրի՞շ Ռուբեն Հայրապետյան եմ ճանաչում։ Շատերն են ճանաչում, բայց վերջին տասնամյակների մոդային տուրք տալով՝ նրա մասին կա՛մ վատը, կա՛մ ոչինչ։
Մեղադրա՞նքը, ինչպես ինքն ասաց՝ դատարա՛նը թող ապացուցի։ Չնայած, լավ էլ հասկանում եմ՝ էս ուրի՛շ կռիվ ա։ Ու մի բան էլ ասեմ՝ որպես մի քիչ ավելի երկար հիշողություն ունեցող լրագրողներից, հիշում եմ նաև 90-ականների կեսերի հալածանքը նրա հանդեպ։
Հիմա գիտեմ, թե էս գրածիս համար ինչեր եք ասելու, ինչ ուզում եք՝ ասեք, պետքս էլ չի, ես իմ խղճի հետ եմ ուզում հաշտ լինել։
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ
Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին
Նմանատիպ նյութեր
2148 դիտում
13:57 14-09-2016
2000 տարի առանց տեսնելու հավատացել ենք. Լյովա Խաչատրյան
14439 դիտում
00:28 01-06-2017
Ռուբեն Հայրապետյան. Հրաչյա Ռոստոմյանը ո՞վ է, չեմ ճանաչում նրան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Այս բաժնից
556 դիտում
11:48 15-11-2024
ՄԻՊ-ը փոխում է շենքը՝ տեղափոխվում է Մոսկովյան 5 հասցե
331 դիտում
11:36 15-11-2024
Այսօր խորը մտքի և գաղափարների հանրային ընդունման կամ մերժման հրատապ անհրաժեշտություն կա. Դավիթ Անանյան
394 դիտում
11:21 15-11-2024
Սևանի կողակի վերականգնման առաջին քայլերն արված են. Հակոբ Սիմիդյան