211652_close_icon
views-count1241 դիտում article-date 09:28 17-12-2019

«Սենտ Շապելի հարթաքանդակը Զվարթնոց տաճարի վերակազմության ակունքներում». արգելոց-թանգարանը հյուրընկալել էր գիտության, ճարտարապետության ոլորտի մասնագետների, ԱԺ պատգամավորների. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

«Զվարթնոց» պատմամշակութային արգելոց-թանգարանը հյուրընկալել էր գիտության, ճարտարապետության ոլորտի մասնագետների, ԱԺ պատգամավորների, ՏԻ մարմինների ներկայացուցիչների ու մշակույթի նվիրյալների։ Առիթը՝ «Սենտ Շապելի հարթաքանդակը Զվարթնոց տաճարի վերակազմության ակունքներում» խորագիրը կրող միջոցառումն էր։ «Պատմամշակութային արգելոց-թանգարանների և պատմական միջավայրի պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ի տնօրենի տեղակալ Խորեն Գրիգորյանը ողջունելով հյուրերին ասել է, որ հաջորդ տարի նախատեսվում է մեծածավալ աշխատանք իրականացնել «Զվարթնոց»պատմամշակութային արգելոց-թանգարանում։ «ՊՈԱԿ-ը առաջնային է համարում հուշարձանի ամբողջական կոնսերվացիան։ Նկատի ունենալով, որ այն ընդգրկված է ՅՈՒՆԵՍԿՕ-ի Համաշխարհային ժառանգության ցանկում դիմել ենք ԿԳՄՍ նախարարությանը՝ մասնագետներ հրավիրել ՅՈՒՆԵՍԿՕ-ից այդ աշխատանքների կազմակերպման համար։ Հուսանք, որ ՅՈՒՆԵՍԿՕ-ից արձագանքը շատ չի ուշանա և արդեն հաջորդ տարեսկզբին կազդարարենք մեր ընդգրկուն ծրագրի սկիզբը։ Նաև Զվարթնոց հուշարձանային համալիրի բազմակողմանի ուսումնասիրության խնդիր ենք դրել մեր առաջ։ Նախատեսում ենք ցուցադրությունը փոխել, հուշարձանիեռաչափ մոդելավորումը ունենալ», -բացման խոսքում ասել է Խորեն Գրիգորյանը։ Անվանի ճարտարապետ Տիրան Մարությանի որդին, Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի տնօրեն Հարություն Մարությանի համոզմամբ էլԶվարթնոցը ուշադրության կարիք ունի և միջոցառումն էլ այդ ուղղությամբ իրականացվող քայլերից մեկն է։ Հարություն Մարությանը ներկայացրել է անվանի ճարտարապետ Հարություն Մարությանի՝ Զվարթնոցի ու Սենտ Շապելի առնչություններին վերաբերող գիտական աշխատությունը /լույս է տեսել 1959 թ․/։ Տիրան Մարությանը իր գիտական գործունեության զգալի մասը նվիրել է Զվարթնոց տաճարի ուսումնասիրությանը և համոզված է եղել, որ Սենտ Շապելի հարթաքանդակիկառուցման ակունքներում Զվարթնոցն է եղել։ Հարություն Մարությանի խոսքովվերջերս իրեն բախտ է վիճակվել լինել Սանտ Շապելում, տեսնել հայկական ու ֆրանսիական մշակույթը մեկտեղած հուշարձանը։ «Օրվա ընթացքում հազարավոր մարդիկ են գալիս Փարիզի կենտրոնում գտնվող Սենտ Շապել և նրանք չգիտեն երկու երկրների մշակութային առնչությունների մասին։ Եթե կարողանանք ֆրանսերենով գիտական ու մատչելի լեզվով /ծալաթերթի միջոցով/մատուցել, որ կա գիտական հիմքեր ունեցող բացատրություն՝ հրաշալի կլինի։ Դա հետևողականաշխատանք է պահանջում և կարծում եմ պետք է կյանքի կոչել։ Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի տնօրենը ներկայացրել է նաև այլ գիտնականների տեսակետներ։ Արգելոց-թանգարանի ժամանակավոր ցուցասրահում էլ տեղի է ունեցել Սենտ-Շապելի հարթաքանդակներից մեկի՝ կրկնօրինակ ցուցանմուշի բացման արարողությունը /պատվիրատու՝ «Պահպանության ծառայություն» ՊՈԱԿ։ Քանդակագործ Վիգեն Ավետիսն իր խոսքում նշել է, որ շատ կարևոր նախաձեռնությանը միացել էպատահական։ Երկու ամսվա ընթացքում կարողացել է ավարտին հասցնել ցուցանմուշը և հուսով է, որ այն հետագայում տեղ կգտնի «Զվարթնոց» պատմամշակութային արգելոց-թանգարանի ցուցադրության մեջ։ Ի դեպ, ցուցադրությունը կգործի երկու ամիս։ [b]«Պատմամշակութային արգելոց-թանգարանների և պատմական միջավայրի պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ի լրատվության բաժին [/b]
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 5+
5+

Նմանատիպ նյութեր