211652_close_icon
views-count784 դիտում article-date 18:37 03-05-2024

Արմեն Դանիելյանը ընտրվել է ԲԴԽ դատավոր անդամ

Դատավորների ընդհանուր ժողովը Բարձրագույն դատական խորհրդի դատավոր անդամ է ընտրել Արմեն Դանիելյանին։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ մայիսի 3-ին հրավիրված Դատավորների ընդհանուր ժողովն ավարտվել է, որի  օրակարգում ներառված էր Բարձրագույն դատական խորհրդի դատավոր անդամի թափուր տեղի ընտրության հարցը:

Քվեարկությանը մասնակցել են 253 դատավոր, ձայների մեծամասնությամբ՝ 132 կողմ ձայներով ԲԴԽ դատավոր անդամ է ընտրվել Վերաքննիչ քրեական դատարանի դատավոր Արմեն Դանիելյանը:

Նմանատիպ նյութեր