211652_close_icon
views-count1463 դիտում article-date 21:30 16-12-2019

Նախագահ Արմեն Սարգսյանը Ղազախստանի անկախության օրվա առթիվ այցելել է Հայաստանում Ղազախստանի դեսպանատուն. ՏԵՍԱՆՅՈՒԹ, ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը Ղազախստանի Հանրապետության ազգային տոնի՝ Անկախության օրվա առթիվ այցելել է Հայաստանում Ղազախստանի դեսպանատուն: Նախագահ Սարգսյանը շնորհավորել է դեսպան Թիմուր Ուրազաևին, դեսպանատան աշխատակիցներին և ի դեմս նրանց՝ Ղազախստանի բարեկամ ժողովրդին՝ մաղթելով բարօրություն ու բարգավաճում: «Ղազախստանը հրաշալի ապագա և մեծ ժողովուրդ ունեցող երկիր է՝ հսկա պատմական ժառանգությամբ և հարուստ մարդկային ռեսուրսով»,-նշել է նախագահը: Նախագահ Սարգսյանն ու դեսպան Ուրազաևն անդրադարձել են հայ-ղազախական երկկողմ հարաբերությունների օրակարգին: Դեսպանը նախագահ Սարգսյանին է նվիրել վերջերս դեսպանատան աջակցությամբ հայերենով հրատարակված «Ղազախական գրականության անթոլոգիան»՝ նշելով, որ այն հայ ընթերցողին է ներկայացնում ղազախական գրականության լավագույն նմուշները:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 6+
6+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր