211652_close_icon
views-count1924 դիտում article-date 14:28 12-06-2019

Նախագահ Արմեն Սարգսյանը Ռուսաստանի օրվա առթիվ այցելել է Հայաստանում ՌԴ դեսպանատուն. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը և տիկին Նունե Սարգսյանն այսօր Ռուսաստանի Դաշնության պետական տոնի՝ Ռուսաստանի օրվա առթիվ այցելել են Հայաստանում ՌԴ դեսպանատուն: Նախագահ Սարգսյանը տոնի առթիվ շնորհավորել է դեսպան Սերգեյ Կոպիրկինին, դեսպանատան աշխատակիցներին և ի դեմս նրանց՝ Ռուսաստանի բարեկամ ժողովրդին: Բարձր գնահատելով հայ-ռուսական ռազմավարական և գործընկերային հարաբերությունները՝ Հանրապետության նախագահը համոզմունք է հայտնել, որ երկու երկրների միջև պատմական կապերի վրա հիմնված փոխգործակցությունն ապագայում ևս կշարունակի զարգանալ ու ընդլայնվել:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 5+
5+

Նմանատիպ նյութեր