Despasito-ն դարձել է տասնամյակի ամենատարածված տեսահոլովակը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
                        Despacito երգի տեսահոլովակը դարձել է տասնամյակի ամենատարածվածը՝  YouTube-ում հավաքելով ավելի քան 6,5 մլրդ դիտում: Երգը կատարել է Լուիս Ֆոնսին՝ ռեպեր Daddy Yankee-ի մասնակցությամբ:
Ամենահայտնի տեսահոլովակների թոփ-10 վարկանիշը կազմվել է 2010-2019 թվականների կտրվածքով: Երկրորդ տեղում Էդ Շիրանի Shape of You երգի հոլովակն է՝ 4,5 մլրդ դիտումով, երրորդը ռեպեր Վիզ Կալիֆայի See You Again երգն է՝ 4,3 մլրդ դիտում: 
Forbes-ի կազմած վարկանիշում անցնող տասնամյակի լավագույն հոլովակների շարքում են Մարկ Ռոնսոնի Uptown Funk-ը, հարավկորեացի PSY-ի (Պակ Չէ Սան) Gangnam Style-ը, Ջասթին Բիբերի Sorry-ն, Maroon 5 խմբի Sugar-ը, Քեթի Փերիի Roar-ը, OneRepublic խմբի Counting Stars-ը և Էդ Շիրանի ևս մեկ երգ՝ Thinking Out Loud-ը:
                                            
                    
                    
                                                                    
                        
                        
                         
                     
                     
                     
                     
            


