Հայտնի են ռուսական ավտոշուկայի ամենատարածված մոդելները
Եվրոպական «AEB» ասոցիացիան ներկայացրել է Ռուսաստանի շուկայի ամենատարածված մոդելների վարկանիշային աղյուսակը: Այդ նպատակաով կազմակերպության անդամները վերլուծել են մեքենաների վաճառքի տվյալները` ռուսական շուկայում:
Ընդհանուր ցուցակը գլխավորում է Lada Granta սեդանը, որը վաճառվել է մեկ տարվա ընթացքում 167 000 օրինակով:
Նախորդ տվյալների համեմատ գրանցվել է 38 % աճ:
Երկրորդ և երրորդ տեղերում են Hyundai Solaris-ը և Kia Rio-ն` 113 000 և 90 000 արդյունքներով:
Ամենատարածված ամենագնացն է ճանաչվել Renault Duster-ը, որը 4-րդ հորիզոնականում է:Մեկ տարվա ընթացքում Ռուսաստանում գնել են 83 000 օրինակ, ինչը 77 %-ով ավելի է, քան նախորդ տվյալները:
Նշեմք, որ ռուսական շուկայում Renault Duster-ը հասանելի է երկու բենզինային` (102 ձիաուժ, 1.6 և 135 ձիաուժ, 2.0) շարժիչներով, ինչպես նաև 1,5լ ծավալով, 90 ձիաուժով դիզելային տարբերակով:
Փոխանցման տուփն առաջարկվում է և մեխանիկական և ավտոմատ:
Բազային գինը կազմում է 479 000 ռուբլի (մոտ 14 000 դոլար):
Ներկայացնում ենք ամենահաճախ գնվող մոդելների լուսանկարները: