211652_close_icon
views-count5231 դիտում article-date 15:40 14-12-2019

«Արաբկիր» բժշկական կենտրոնում քաղաքացին գլխով հարվածել է բժշկին. Արսեն Թորոսյանն իրավապահներին կոչ է արել գտնել և պատժել մեղավորին

ՀՀ Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանն անդրադարձել է դեկտեմբերի 11-ին «Արաբկիր» Բժշկական համալիր բուժօգնության դիմած քաղաքացու կողմից դրսեւորված ագրեսիվ վարքագծին: Նախարարը կոչ է արել իրավապահներին պարզել մեղավորներին և օրենքի ողջ խստությամբ պատասխանատվության ենթարկել նրանց: «Չկա որևէ արդարացում նման արարքի: Ցանկացած բռնության դեպք, կրկնում եմ ցանկացած նման դեպք բուժաշխատողների նկատմամբ պետք է դատապարտելի լինի տասնապատիկ ավելի, քանի որ բռնության ենթարկվողը կյանքեր է փրկում, այդ թվում բռնարարի կամ նրա հարազատի»,-գրել է Արսեն Թորոսյանը։ Նշենք, որ սույն թվականի դեկտեմբերի 11-ին «Արաբկիր» Բժշկական համալիրի ընդունարան են դիմել ծնողներ, ում երեխան ունեցել է բարձր ջերմություն և ջերմային ցնցումներ: Ընդունարանում բժշկական անձնակազմի կողմից բուժօգնություն ցուցաբերելու ընթացքում երեխայի հայրը դրսևորել է ագրեսիվ պահվածք՝ կոտրել է բժշկի սեղանի ապակին, վնասել է վիրաբուժական ընդունարանի դուռը, պատռել է սեղանին դրված մեկ այլ հիվանդի պատմագիրը: Իրավիճակը կանխվել է հիվանդանոցի եւ անվտանգության ծառայության աշխատակիցների կողմից: Երեխան տեղափոխվել է վերակենդանացման բաժանմունք՝ հետագա բուժման նպատակով: «Արաբկիր» Բժշկական համալիրի տեղեկատվության համաձայն, հաջորդ օրը` կեսօրին, երեխայի ծնողներն, ըստ համալիրում գործող կարգի, հրավիրվել են վերակենդանացման բաժնի վարիչի սենյակ՝ երեխայի վիճակի մասին տեղեկատվություն ստանալու նպատակով: Այդ ընթացքում հայրն անվայել խոսքեր է հնչեցրել բաժանմունքի վարիչի հասցեին և գլխով հարվածել վերջինիս դեմքին՝ բժիշկին պատճառելով մարմնական վնասվածք։ Տեղի ունեցած միջադեպի մասին հայտնվել է Արաբկիրի ոստիկանություն: Ինչպես [url=https://shamshyan.com/hy/article/2019/12/13/1142905/]ավելի վաղ [/url]հայտնել էր [color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ը, դեկտեմբերի 12-ին, արտառոց դեպք էր տեղի ունեցել Երևանում: Ժամը 11:40-ի սահմաններում Երևանի բնակիչ, 29-ամյա Վանուշ Խաչատրյանը վիճաբանության մեջ է մտել «Արաբկիր» բժշկական կենտրոնի վերակենդանացման բաժանմունքի վարիչ, 64-ամյա Աշոտ Գյուլբուդաղյանի հետ: Վիճաբանության ժամանակ Վ. Խաչատրյանը գլխով հարվածել էր բժշկի քթին, ով մարմնական վնասվածք էր ստացել: Ահազանգով դեպքի վայր էր ժամանել ոստիկանության Արաբկիրի բաժնի հետաքննչական բաժանմունքի խումբը՝ հետաքննիչի և համայնքային ոստիկանության բաժանմունքի տեսուչի գլխավորությամբ: Փաստի առթիվ հետաքննչական բաժանմունքում նութեր էին նախապատրաստվում: Նշանակվել էր դատաբժշկական փորձաքննություն: [color=#CC0000]Ծանուցում.[/color] Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր