211652_close_icon
views-count7662 դիտում article-date 11:58 14-12-2019

183 հազար դոլար՝ Ջոն Լենոնի ակնոցի դիմաց. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Շատերը հենց Ջոն Լենոնին կրկնօրինակելով են սկսել նրա կլրորավուն ակնոցից կրել։ Դրանք մոդայիկ են եղել բոլոր ժամանակներում։ Բրիտանացի երաժիշտ Ջոն Լենոնի հայտնի ակնոցը՝ կլորավուն, ոսկե շրջանակով, աճուրդում վաճառվել է 137․5 հազար ֆունտով (մոտ 183 հազար դոլար)։ Այս մասին ասվում է Sotheby’s աճուրդի տան կայքում։ Նշվում է, որ Լենոնը Oliver Goldsmith բրենդի ակնոցը ստացել էր այն ժամանակ, երբ պատրաստվում էր 1966 թվականին թողարկված Ռիչարդ Լեսթերի «Ինչպես հաղթեցի պատերազմը» ֆիլմում դերակատարման։ Որոշ ժամանակ անց ակնոցը սկսել է ասոցացվել երաժիշտի կերպարի հետ, գրում է [url=https://newmedia.am/am/news/3157?fbclid=IwAR0UvDrl9wA7dMutVAXQT5VGks7agWQ7xSshst5dGFHJLwYFxajO_f0euZM]Newmedia.am[/url]-ը։
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր