Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը նախատեսում է փոխել նպաստների համակարգը
ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը սկսել է աշխատանքները սոցիալական և ընտանեկան նպաստների համակարգի վերանայման ուղղությամբ:
«[url=https://armenpress.am/arm/news/998849.html]Արմենպրես[/url]»-ի հաղորդմամբ՝ այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Զարուհի Բաթոյանը:
«Սոցիալական և ընտանեկան նպաստների համակարգը ապախթանող է և որևէ կերպ չի աջակցում մարդու կարողությունների զարգացմանը: Այս ուղղությամբ կատարված աշխատանքներն արդեն ավարտվել են, և առաջիկա օրերին կներկայացնենք սոցիալական կամ ընտանեկան նպաստի նոր համակարգը, ինչից հետո նաև կհանձնենք միջազգային փորձաքննության»,- շեշտեց Զարուհի Բաթոյանը: