211652_close_icon
views-count39921 դիտում article-date 12:30 13-12-2019

Սոչիում ողբերգական ավտովթարի հետևանքով կա 4 զոհ. ՏԵՍԱՆՅՈՒԹ

ՌԴ Կրասնոդարի երկրամասում՝ Սոչի տանող ավտոճանապարհին խոշոր ավտովթար է տեղի ունեցել: Այս մասին հայտնում է Life News-ը: Աղբյուրի տեղեկություններով՝ Ադլեր-Կրասնայա Պոլյանա ավտոճանապարհին մեծ արագությամբ ճակատ-ճակատի են բախվել Volkswagen Polo-ն և Range Rover-ը: Բախման հետևանքով Volkswagen-ի վարորդն ու նրա 3 ուղևորները տեղում մահացել են, իսկ Range Rover-ի վարորդը, ով Սանկտ Պետերբուրգի բնակիչ է, մարմնական ծանր վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց: Ըստ նախնական տեղեկությունների՝ ավտովթարի մեղավորը եղել է Volkswagen-ի վարորդը, ով դուրս է եկել հանդիպակաց գոտի, որտեղ էլ բախվել է Range Rover-ին: Փաստի առթիվ հետաքննություն է սկսվել: Պարզվում է տուժածի և մահացածների ինքնությունը:
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր