4093 դիտում
09:38 13-12-2019
Թանկացում՝ հեղուկ գազի շուկայում. ով պետք է վերահսկի. «Ժողովուրդ»
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Հայաստանում վերջին շրջանում գազալցակայանների կողմից սահմանած գները անհանգստացնում են վարորդներին: Արդեն մի քանի օր է, ինչ վարորդները դժգոհում են, որ բնական սեղմված գազով լիցքավորելու համար հիմա ավելի շատ են վճարում, քան օրեր առաջ: Օրինակ՝ 1.3 ծավալի գազաբալոնը գազով ամբողջությամբ լիցքավորելու համար վարորդն արդեն երկու օր է՝ վճարում է 4300 կամ 4400 դրամ՝ նախկին 3600 դրամի դիմաց: Հիմա էլ 20 դրամի չափով թանկացում է արձանագրվել հեղուկ գազի շուկայում:
«Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ երկու օր է՝ հեղուկ գազի մեկ լիտրը 180 դրամից թանկացել է՝ դառնալով 200 դրամ, իսկ որոշ տեղերում նույնիսկ գազի մեկ լիտրը վաճառվում է 220 դրամով: Ուշագրավն այստեղ այն է, որ որևէ կառույց չի հետաքրքրվում, թե հեղուկ գազը տնտեսվարողը որքանով է վաճառում: Ի դեպ, գնագոյացման հետ կապված որևէ վերահսկողություն չունի նաև Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունը, ինչպես նաև Շուկայի վերահսկողության տեսչական մարմինը»:
[b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:[/b]
Նմանատիպ նյութեր
3383 դիտում
09:27 05-11-2020
Թանկացում՝ սպառողական շուկայում. առաջին անհրաժեշտության ապրանքների գները բարձրացել են․ «Ժողովուրդ».
2406 դիտում
11:22 15-01-2019
Հեղուկ գազի շուկայում իրավիճակը սրվում է. պահուստները սպառվել են. «Ժողովուրդ»
Այս բաժնից
1876 դիտում
15:37 05-01-2025
2024 թվականին նորոգվել ու կառուցվել է շուրջ 385 կմ ջրագիծ. Դավիթ Խուդաթյան
4879 դիտում
17:11 01-01-2025
Ձյուն չի լինելու․ օրերը տաքանալու են