Հեղուկ գազի շուկայում իրավիճակը սրվում է. պահուստները սպառվել են. «Ժողովուրդ»
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Հեղուկ գազի շուկայում իրավիճակը գնալով սրվում է: Հայաստանում ավելի քան 10 օր է` հեղուկ գազի դեֆիցիտ է: Հեղուկ գազի պահուստները սպառվել են, ու քանի որ Վերին Լարսի անցակետը փակ է, հնարավոր չէ նոր խմբաքանակ ներկրել:
«Էքսպերտ Թեչ» ընկերության ղեկավար Մկրտիչ Տիգրանյանը «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում ասաց, թե, իրենց տեղեկություններով, հեղուկ գազով բեռնավորված մեքենաները սկսել են շարժվել, և առաջիկա օրերին խնդիրը կլուծվի:
Մինչ այդ գազալցակայանները գազը վաճառում են շատ քիչ՝ մինչև 5 հազար դրամի սահմաններում: Վարորդները դժգոհում են, որ մեքենաները լիցքավորելիս գազալցակայաններում իրենց խաբում են, ավելի քիչ են լիցքավորում»:
[b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:[/b]