211652_close_icon
views-count27395 դիտում article-date 23:36 11-12-2019

Խոշոր ավտովթար Երևանում. բախվել են 32-ամյա վարորդի Toyota-ն և 19-ամյա վարորդի Mitsubishi-ն. Հնդկաստանի 3 քաղաքացի տեղափոխվել է հիվանդանոց. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Երեկ՝ դեկտեմբերի 10-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ ժամը 01։30-ի սահմաններում Ջանիբեկյան և Շիրազի փողոցների խաչմերուկում բախվել են Երևանի բնակիչ՝ 32-ամյա Հրաչյա Հակոբյանի վարած Toyota մակնիշի 77 FR 787 համարանիշի և Հնդկաստանի Հանրապետության քաղաքացի՝ 20-ամյա Շոբհիտ Սինխի վարած Mitsubishi մակնիշի 93 XX 007 համարանիշի ավտոմեքենաները։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով Շ. Սինխը, նա ուղևորներ՝ Հնդկաստանի Հանրապետության քաղաքացիներ, 20-ամյա Կամիա Բհարդվաջը և 19-ամյա Մուսկան Ռաջեզինը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Արմենիա» բժշկական կենտրոն։ Դեպքի վայր են ժամանել Երևանի ճանապարհային ոստիկանության 1-ին սպայական գումարտակի ծառայողներն ու արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության Երևանի հրշեջ փրկարարական ջոկատը։ Վթարի մասին Երևանի ՃՈ օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանատու հերթապահ Արմեն Հարությունյանը տեղեկությունը փոխանցել է ՃՈ հետաքննչական բաժանմունք, որտեղից ժամանել է հերթապահ խումբը՝ ավագ հետաքննիչ Ժիրայր Մարգարյանի գլխավորությամբ, ում կողմից փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում։ [color=#CC0000]Ծանուցում.[/color] Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: Լուսանկարները՝ Գևորգ Ղազարյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 9+
9+

Նմանատիպ նյութեր