Նոր փոփոխություն՝ պետական գնումների համակարգում․ «Ժողովուրդ»
«Ժողովուրդ» թերթը գրում է․ «Կառավարությունն առաջիկայում փոփոխություններ է նախատեսում կատարել պետական գնումների համակարգում: Բանն այն է, որ այժմ պետական գնումների համակարգում գործում է 100 տոկոս կանխավճարների պրակտիկա: Սակայն կառավարությունը նպատակ ունի հրաժարվել այդ պրակտիկայից, և անձամբ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն է այդ հարցում հետևողական:
Մասնավորապես, «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ երեկ կառավարությունում քննարկման ժամանակ վարչապետը նման հանձնարարական է տվել գերատեսչություններին:
Մենք տեղեկացանք նաև, որ վարչապետը նախարարներին և պետական գերատեսչությունների ղեկավարներին հանձնարարել է արդեն ներկայացնել ճանապարհային քարտեզ` 2020թ. կապիտալ ծախսերի և համապատասխան նախագծերի վերաբերյալ»:
[b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։[/b]