ՀՀ կենտրոնական բանկը թանկարժեք մետաղների գներ և փոխարժեքներ է սահմանել
ՀՀ կենտրոնական բանկից տեղեկացնում են, որ դեկտեմբերի 10-ին, բանկի կողմից սահմանվել են հետևյալ փոխարժեքները.
ԱՄՆ դոլարի փոխարժեքն աճել է 0.05 դրամով և կազմել 478.02 դրամ: Եվրոյի փոխարժեքն աճել է 0.63 դրամով և կազմել 529.50 դրամ: Ռուսական ռուբլու փոխարժեքն աճել է 0.03 դրամով և կազմել 7.52 դրամ: Բրիտանական ֆունտի փոխարժեքն աճել է 0.07 դրամով և կազմել 628.98 դրամ:
Ինչ վերաբերում է թանկարժեք մետաղներին, ապա ոսկու գինն աճել է 33.86 դրամով և կազմել 22464.43 դրամ: Արծաթի գինը նվազել է 4.89 դրամով և կազմել 255.43 դրամ: Պլատինի գինն աճել է 1.44 դրամով և կազմել 13801.09 դրամ: