211652_close_icon
views-count3483 դիտում article-date 20:51 10-12-2019

Ոստիկանները դանակահարության դեպքեր են բացահայտել. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Դեկտեմբերի 9-ին, ժամը 2.45-ին, ոստիկանության Քանաքեռ-Զեյթունի բաժնում հիվանդանոցից հաղորդում է ստացվել, որ «մեջքի հատվածում կտրած-ծակած վերք» ախտորոշմամբ բուժօգնության է տեղափոխվել 20-ամյա մի երիտասարդ։ Նա հիվանդանոցում հայտնել է, որ Հաղթանակ զբոսայգում իրեն դանակահարել են:Հիվանդանոց են մեկնել օպերատիվ խմբի ծառայողները։ Ըստ բժշկի՝ տուժածն ի վիճակի չի եղել բացատրություն տալու։ Րոպեներ անց բաժնում ստացվել է հիվանդանոցային երկրորդ ահազանգը։ Հայտնում էին, որ մեկ այլ բժշկական կենտրոն բուժօգնության է դիմել կրկին դանակահարված 27-ամյա մի տղամարդ։ Ոստիկանության Երևան քաղաքի վարչության քրեական հետախուզության և Քանաքեռ-Զեյթունի բաժինների ծառայողների ձեռնարկած միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ Թբիլիսյան խճուղում, ժամը 2.30-ին, վիճաբանության ժամանակ քաղաքացիներին իր մոտ եղած կտրող-ծակող առարկայով հարվածել ու մարմնական վնասվածքներ է պատճառել 21-ամյա երիտասարդը: Բացատրական աշխատանքների շնորհիվ, ժամը 17.50-ին նա ներկայացել է ոստիկանության Քանաքեռ-Զեյթունի բաժին: Հանցագործության գործիք դանակն առգրավված է: Նշանակվել են դատաբժշկական փորձաքննություններ։ 21-ամյա երիտասարդը ձերբակալվել է: Դեպքի հանգամանքները քննությամբ պարզվում են: [i]ՀՀ ոստիկանության լրատվական ծառայություն[/i]
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր