1827 դիտում
13:52 10-12-2019
Ձեզնից յուրաքանչյուրը և՛ օրենքի, և՛ պետության, և՛ պետականության դեմքն է. նախագահի նստավայրում տեղի է ունեցել դատավորների երդման արարողություն. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
Նախագահական նստավայրում, Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանի մասնակցությամբ այսօր տեղի է ունեցել Շիրակի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի նորանշանակ դատավորներ Արման Սարոյանի, Նարեկ Բեգլարյանի, Անի Աթանեսյանի, Ջոն Հայրապետյանի, Լոռու մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Մանվել Շահվերդյանի, Կոտայքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Ազատ Դունամալյանի երդման արարողությունը։
Նախագահ Արմեն Սարգսյանը շնորհավորել է նորանշանակ դատավորներին և հաջողություններ մաղթել պատասխանատու աշխատանքում: «Ցանկանում եմ հիշեցնել, որ ձեր աշխատանքից շատ բան է կախված մեր երկրի թե՛ կայնության, թե՛ պետականության կառուցման իմաստով: Չկա պետություն, որտեղ որոշակի ինստիտուտներ կայուն չեն, որտեղ որոշակի ինստիտուտների նկատմամբ խորը հարգանք չկա, և այդ երկիրը կայուն է ու զարգացման հնարավորություն ունի»,-նշել է նախագահը՝ զարգացման կարևոր ինստիտուտներից մեկը համարելով հենց դատական համակարգը: Նախագահն ընդգծել է օրենքի և օրինականության պահպանման դերն ու կարևորությունը երկրում արդարության ու արդարադատության և դատարանների նկատմամբ վստահության տեսանկյունից:
«Օրենքները՝ սկսած Սահմանդրությունից, կենդանի են, երբ կիրառվում են: Եվ այդ կիրառությունը ձեր ձեռքերում է: Ձեր զգացմունքները, նախընտրությունները պետք է մի կողմ դրվեն, և դուք պետք է առաջնորդվեք միմիայն օրենքով: Միայն այդ դեպքում մեր քաղաքացիները կվստահեն պետական համակարգին, կվստահեն արդարադատությանն ու դատական համակարգին: Իսկ առանց դրա չենք կարող ունենալ կայուն երկիր, որը կարողանա դիմակայել փորձություններին: Յուրաքանչյուր քաղաքացի պետք է համարի, որ ճիշտ երկրում է ապրում,-ընդգծել է նախագահը: -Ձեզնից յուրաքանչյուրը և՛ օրենքի, և՛ պետության, և՛ պետականության դեմքն է: Մաղթում եմ, որ ձեր պարտականությունները կատարեք ամենաբարձր պրոֆեսիոնալ մակարդակով»:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 4+
4+
Նմանատիպ նյութեր
1523 դիտում
15:03 18-06-2021
ՀՀ նախագահի նստավայրում տեղի է ունեցել դատավորների երդման արարողություն
1426 դիտում
15:37 12-04-2022
ՀՀ նախագահի նստավայրում տեղի է ունեցել դատավորների երդման արարողություն
Այս բաժնից
709 դիտում
10:55 22-12-2024
Սիրիայում տեղի ունեցածը մեծ վտանգ է մեզ համար․ «ՀայաՔվե»
2053 դիտում
10:00 22-12-2024
Դիլիջանի համայնքապետը շարունակում է շուկայականից ցածր գներով հողեր օտարել Երևանի բնակիչներին. Ոսկան Սարգսյան
706 դիտում
09:55 22-12-2024
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար