211652_close_icon
views-count39347 դիտում article-date 12:38 10-12-2019

Արտակարգ իրավիճակ Երևանում. Սիլիկյան թաղամասում կոյուղաջրերը լցվում են բնակիչների տները. հասունանում է համաճարակ. բնակչին թաղապետարանից պատասխանել են, որ իրենք անելիք չունեն. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Արդեն մի քանի օր է, Երևանի Աջափնյակ վարչական շրջանի Սիլիկյան թաղամասի 9-րդ փողոցի բնակիչները հայտնվել են անելանելի վիճակում: Այսօր՝ դեկտեմբերի 10-ին, ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանի հետ զրույցում բնակիչներն ասում էին. «3 օր է, այս փողոցում տիրում է գարշահոտություն: Կեղտաջրերը դուրս են գալիս դիտահորից և ողողում են ողջ փողոցը: Դիմել ենք Աջափնյակ թաղապետարանի կոմունալ բաժնի պետին, սակայն նա մեզ պատասխանում է, թե դա մեր գործը չի, մենք էդտեղ անելիք չունենք և գցում է «Վեոլիա Ջրի» վրա: Չգիտենք՝ ում դիմենք: Երևի այս հարցով դիմենք Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանին, որպեսզի Աջափնյակի թաղապետին մի մուշտի տա, որ իրար գա: Ո՞վ է տեսել 21-րդ դարում թաղապետարանի աշխատակիցը պատասխանի, թե մենք անելիք չունենք: Բա քո գործը ո՞րն է, կաբինետում նստե՞լը: Եթե պետք է կաբինետում նստելով մտածես, որ հարցը կլուծվի, հենա նախորդ իշխանություններն էլ լավ էլ նստում էին: Ողջ տարածքում գարշահոտություն է տիրում: Կեղտաջրերը լցվում են տները, իսկ հետո էլ ասում եք, թե իրավիճակ է փոխվել: Էս թաղապետարանը նախորդից ինչո՞վ է տարբերվում, եթե չի փորձում բնակչի մատից փուշ հանի: Ուզում ենք դիմել Երևանի քաղաքապետին, որ իր հսկողության տակ առնի այս խնդիրը լուծելու հարցը ու վստահ ենք, եթե մի թեթև քաղաքապետը թաղապետարանի չինովնիկներին «բզի»՝ ուղեղներին զոռ կտան ու գարշահոտությունը նշված հատվածում կվերանա»: Ֆոտոլրագրողի հետ զրույցում թաղապետ Գևորգ Բաբայանը սկզբից հայտնեց, որ ինքը խնդրին տեղյակ չէ, հետո՝ որ տեղյակ է, սակայն հստակ չպատասխանեց, թե թերությունը երբ կվերացնեն: Նա ծանր տարավ այն հարցը, երբ իրեն ասեցինք, որ թաղապետարանի կոմունալ բաժնի պետը նման պատասխան է տվել բնակչին, որ դա իրենց խնդիրը չէ, «Վեոլիա Ջրինն» է: Մինչդեռ բնակիչները նշում են, որ կանոնավոր վճարումները կատարում են, բայց հստակ չեն իմանում, թե ով է ի վերջո վերացնելու գարշահոտությունը: Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 46+
46+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր