Անմիտ ճնճղուկները դարձել են «բազե». Հովհաննես Խաչատրյան
Հովհաննես Խաչատրյանը ֆեյսբուքյան իր [url=https://www.facebook.com/hov.xachatryan77/posts/2597816586998383]էջում[/url] գրել է.
«Իշխանության թևում գործում են այպիսի մարդիկ,որոնց պատանեկան կյանքը եղել է ճնշված պայմաններում:Նրանցից շատերը փախեփախ,պատերի տակ վնգստալով դպրոց են գնացել:Իսկ դպրոցում վախը սրտին հուսացել,որ դասարանի ամենաչար տղան այսօր չի գա դասի:Իսկ եթե եկել է ապա ամեն ինչ արել են,որ շուտ գնան տուն,կրկին`փախեփախ:
Առաջին հերոսը,վախեցել է սևազգեստ տղաներից,դրա համար ազգը մասնատեց սևերի ու սպիտակների:
Հաջորդ առյուծի կաթ խմածը դա այն մարդն էր,ով վախենում էր իրենց հարևանից`Պողոսից,քանի որ Պողոսը չէր սիրում նման մայրիկի բալիկներին և միշտ ռեժիմով պահում էր ճնշված,ու Պողոսը իր շուստրիության շնորհիվ հասնում էր նպատակներին,իսկ ճնշված պատանին այսօր առաջ քաշեց անգրագետ Պողոսի կուլտուրան:
ԵՎ վերջում գլխավոր հերոսը դա այն մարդն է,ով միշտ ճնշվել է այս երկու կերպարների մեջտեղում:ԵՎ նա եղել է,բակի զրուցարանում սևազգեստ Պողոսների համար սիգարետ առաքողը:Դրա վառ ապացույցը նրա առաջ քաշած օրինագծն է ծխողներին վտարանդի դարձնել»։