211652_close_icon
views-count1359 դիտում article-date 18:10 09-12-2019

ՈՒԵՖԱ-ի մարզչական արտոնագրերի թարմացման առաջին դասընթացը մեկնարկեց

Դեկտեմբերի 9-ին՝ Երևանի «Արմենիա Մարիոթ» հյուրանոցի «Տիգրան Մեծ» սրահում, մեկնարկեց ՈՒԵՖԱ-ի և Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի կողմից կազմակերպված մարզչական արտոնագրերի թարմացման առաջին դասընթացը: Բացման խոսքով հանդես եկավ ՈՒԵՖԱ ֆուտբոլային կրթության բաժնի ղեկավար Ֆրանկ Լուդոլֆը, ով ողջունեց նման աննախադեպ միջոցառման անցկացումը Երևանում: ՀՖՖ տեխնիկական տնօրեն Խինես Մելենդեսը ներկայացրեց իր կողմից ստեղծված Մարզումային ազգային ծրագիրը, իսկ ՀՖՖ Ֆուտբոլի դեպարտամենտի պետ, ՀՖՖ Գլխավոր քարտուղարի տեղակալ Արթուր Ազարյանը ներկայացրեց ՀՖՖ Ֆուտբոլի դեպարտամենտի գործառույթները և ՀՖՖ 2019-2025 թթ. ռազմավարությունը: ՀՖՖ Ֆուտբոլի «Լիդս Յունայթեդ» թիմի տնօրեն Վիկտոր Օրտան ներկայացրեց բարձրակարգ ակումբում ֆուտբոլային կամ մարզական տնօրենի գործունեությունը: Բժշկական գիտությունների դոկտոր, մարզական սննդի մասնագետ Անտոնիո Էսկրիբանո Սաֆրան և կլինիկական սննդի ոլորտում բժշկության մագիստրոսի աստիճան ունեցող Անտոնիո Էսկրիբանո Օկոնը, որոնք Եվրոպայի լավագույն մասնագետներն են մարզական սննդաբանության ասպարեզում, պատմեցին ֆուտբոլիսների ճիշտ սննդակարգի մասին: Միջոցառման ընթացքում կազմակերպվեց նաև կլոր սեղան-քննարկում Հայաստանի 2018/2019 թթ. մրցաշրջանի չեմպիոն և գավաթակիր թիմերի գլխավոր մարզիչներ Վարդան Մինասյանի և Աբրահամ Խաշմանյանի մասնակցությամբ: Ներկաները հնարավորություն ունեցան նաև իրենց հարցերն ուղղել մարզիչներին: Սեմինարը կշարունակվի նաև վաղը: Միջոցառմանը ներկա մարզիչները կստանան իրենց թարմացված արտոնագրերը:

Նմանատիպ նյութեր