211652_close_icon
views-count1162 դիտում article-date 21:45 09-12-2019

Վճռաբեկ դատարանը հյուրընկալել էր համալսարանականներին

Վճռաբեկ դատարանում դատարանի նախագահ Երվանդ Խունդկարյանը դեկտեմբերի 6-ին բաց քննարկում ծավալեց ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետի տարբեր կուրսերի ուսանողների հետ: Ողջունելով ուսանողների նախաձեռնությունը՝ Երվանդ Խունդկարյանն ընդհանուր գծերով ներկայացրեց Վճռաբեկ դատարանի՝ որպես բարձրագույն դատական ատյանի սահմանադրական առաքելությունը, կառուցվածքը, օրենսդրությամբ վերապահված լիազորությունների շրջանակը, բողոքների վարույթ ընդունելու ընթացակարգերը, օրենքի մեկնաբանման առանձնահատկությունները, ինչպես նաև խոսեց Վճռաբեկ դատարանի նախադեպային իրավունքի ինստիտուտի մասին: Երվանդ Խունդկարյանի հարցին, թե ուսանողներից քանիսը կցանկանար հետագայում դառնալ դատավոր, ներկաներից դրական պատասխան քչերը տվեցին: Վճռաբեկ դատարանի նախագահն էլ նկատեց, որ դատավորի աշխատանքը ցանկացած պրոֆեսիոնալի համար պետք է լինի երազելի աշխատանք, քանզի դատավորն է, որ գնահատկան է տալիս ցանկացած կառույցի կամ վարչական մարմնի կատարած գործողությունների օրինականությանը: Նա կարևորեց նաև դատավորների դերի հանրային ընկալման գործոնը՝ նկատելով, որ իրենց ասելիքը հանրությանը դատավորները պետք է ներկայացնեն միայն իրենց ընդունած դատական ակտերով և իր համոզմամբ՝ դատավորները սոցիալական հարթակներում անելիք չունեն: Ապագա իրավաբաններին հետաքրքրող հարցերի շրջանակն ընդգրկուն էր՝ նեղ մասնագիտական հարցերից մինչև դատավորների ծանրաբեռնվածություն, դատարանի շենքային պայմաններ: Հանդիպման ավարտին Երվանդ Խունդկարյանի մաղթանքը ուսանողներին հետևյալն էր՝ երբեք չխուսափել հիմնավորված սեփական մտքերն անկաշկանդ արտահայտելուց: Անմիջական զրույցից զատ ուսանողները շրջայց կատարեցին Վճռաբեկ դատարանի շենքում, եղան գրադարանում, նիստերի սպիտակ և կարմիր դահլիճներում:

Նմանատիպ նյութեր