1604 դիտում
18:16 09-12-2019
Կառավարությունը քայլեր կիրականացնի մարդկային կապիտալի զարգացման ուղղությամբ
Կառավարությունը ստանձնել է մարդկային կապիտալի զարգացման ուղղությամբ ռազմավարական քայլեր իրականացնելու հանձնառությունը՝ կրթությունը և առողջապահությունը հռչակելով որպես առաջնահերթություններ: «[url=https://armenpress.am/arm/news/998216.html]Արմենպրես[/url]»-ի հաղորդմամբ՝ այս մասին ասաց ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանը՝ Երևանում Մարդկային զարգացման գլոբալ զեկույցի շնորհանդեսին:
«Թեև անցյալ տարվա ՄԶԾ արդյունքներով առաջխաղացում ենք գրանցել մարդկային կապիտալի զարգացման ուղղությամբ, այնուամենայնիվ անելիքները դեռ շատ են: Եվ վստահեցնում եմ, որ կառավարությունն արդեն ստանձնել է այդ ուղղությամբ ռազմավարական քայլեր իրականացնելու հանձնառությունը՝ կրթությունը և առողջապահությունը հռչակելով որպես առաջնահերթություններ»,-ասաց Ավինյանը:
Նա վստահություն հայտնեց, որ զեկույցներով վերհանված խնդիրներն ու առաջարկները ոլորտի զարգացման քաղաքականություն մշակելիս կդառնան ուղենիշ: Փոխվարչապետը մարդկային կապիտալի զարգացման հնարավորություն ունենալը՝ կրթության, առողջապահական իրավունքի իրացումը, համարեց մարդկանց մյուս բոլոր իրավունքների ու ազատությունների առանցքը: «Մարդկանց առողջության, գիտելիքների, հմտությունների և կարողությունների մեջ ներդրումն ուղղակիորեն ազդում է տնտեսական զարգացման վրա՝ ապահովելով կյանքի արժանապատիվ պայմաններ և հասարակական բարեկեցություն »,-ասաց նա:
Ավինյանը մարդկային կապիտալի զարգացումը համարեց նաև կարևոր միջոց՝ հանդուրժողականության տարածման և ատելության խոսքի դեմ պայքարի, կանանց և տղամարդկանց միջև հավասարության ամրապնդման համար: Ավինյանը հիշեցրեց, որ ավելացնում են կրթության ֆինանսավորումը, առողջապահության ոլորտի հատկացումները՝ բազմաթիվ ծառայություններ հասանելի դարձնելով հասարակության բոլոր անդամների համար: Լրջագույն փոփոխություններ են տեղի ունենում նաև սոցիալական ծրագրերում: Փոխվարչապետը հատուկ ուշադրություն հրավիրեց նաև երիտասարդների և երեխաների մարդկային կապիտալի զարգացման վրա: «Մեզ համար այսօր առաջնահերթություն է հանրակրթության զարգացումը, երիտասարդների առողջության պահպանումը, որը որակյալ կապիտալի ձևավորման առաջնային պայմաններից է»,-եզրափակեց Ավինյանը:
Նմանատիպ նյութեր
1513 դիտում
16:27 16-08-2016
Կրթության նախարարն արժևորում է մարդկային որակյալ կապիտալի զարգացումը
1672 դիտում
15:22 31-10-2018
Սոցիալական պաշտպանության համակարգը պետք է ծառայի որպես մարդկային կապիտալի գլխավոր ներդրում
Այս բաժնից
736 դիտում
21:36 07-02-2025
Տարածաշրջանային խաղաղությունը բխում է բոլոր ժողովուրդների շահերից․ Գերմանիայում ՀՀ դեսպան
1201 դիտում
21:10 07-02-2025
Հայաստանն ու Ադրբեջանը պետական սահմանին ռազմագերիների, անհայտ կորածների հարցերն են քննարկել