3585 դիտում
22:51 09-12-2019
Ոստիկանները հայտնաբերել են մեծաքանակ ապօրինի հատված ծառեր. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Ոստիկանությունը շարունակում է անզիջում պայքարը ապօրինի ծառահատումների դեմ։ Դեկտեմբերի 5-ին ոստիկանության Իջևանի բաժնի ծառայողներն իրացնելով ստացված օպերատիվ տեղեկությունները` անհատ ձեռնարկատերի փայտամշակման արտադրամասում հայտնաբերել են մեծ քանակի ապօրինի փայտանյութ։ Մասնավորապես հայտնաբերվել են տարբեր տեսակի սղոցներ, անկողահատ և կողահատ, տարբեր երկարության ու լայնության ընկուզենու, հաճարենու, սոսիի տախտակներ, վառելափայտ և սղոցման թափոն։ Արտադրամասի դիմաց կայանված «Գազելում» հայտնեբերվել են տարբեր տեսակի ծառերի տարբեր չափերի տախտակներ։ Արտադրամասի սեփականատերը հայտնաբերվածի օրինականության վերաբերյալ որևէ փաստաթուղթ չի ներկայացրել։ Մեքենան տեղափոխվել է ոստիկանության բաժնի պահպանվող հատուկ տարածք։ Հանգամանքները պարզվում են։
[i]ՀՀ ոստիկանության լրատվական ծառայություն[/i]
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ
Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին
Նմանատիպ նյութեր
2231 դիտում
22:20 20-05-2020
Հայտնաբերել են անհայտ անձանց կողմից ապօրինի հատված ծառեր
19605 դիտում
11:23 29-10-2017
Սպիտակի ոստիկանները հայտնաբերել են գերեզմանատան տարածքից ապօրինի ծառեր հատած 40–ամյա քաղաքացուն
Այս բաժնից
592 դիտում
20:59 27-04-2024
Քաղաքացու օրվա կապակցությամբ մարզերում և Երևանում անցկացվել են մի շարք միջոցառումներ