Խարդախության համար հետախուզվում էին Սիսիանի բաժնի կողմից
Ոստիկանության ՔՀԳՎ և Արմավիրի բաժնի ՀՈԲ ծառայողների համատեղ ձեռնարկած միջոցառումների շնորհիվ դեկտեմբերի 7-ին, ժամը 13.20-ին, Արմավիր քաղաքի Արարատյան փողոցից Արմավիրի բաժին բերման է ենթարկվել 31-ամյա Կարեն Ա.-ն, որը դեկտեմբերի 6-ից Սիսիանի բաժնի կողմից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 178 հոդվածի /Խարդախությունը/ 2-րդ մասի 1-ին կետի մեղադրանքով:
[i]ՀՀ ոստիկանության լրատվական ծառայություն[/i]