211652_close_icon
views-count43351 դիտում article-date 13:57 08-12-2019

Ավտովթար Արարատի մարզում. բախվել են Mercedes-ները, որոնցից մեկն էլ հայտնվել է ձորակում՝ բախվելով ծառի. տեղում 2 քաղաքացի բուժօգնություն է ստացել. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Այսօր՝ դեկտեմբերի 8-ին, ավտովթար է տեղի ունեցել Արարատի մարզում։ Ժամը 11։30-ի սահմաններում Երևան-Երասխ ավտոճանապարհի 36 կմ հատվածում՝ Փոքր Վեդի գյուղի վարչական տարածքում, բախվել են Mercedes C 220 մակնիշի 36 FM 824 համարանիշի և Mercedes մակնիշի 09 OQ 990 համարանիշի ավտոմեքենաները։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, բախման հետևանքով Mercedes C-ն դուրս է եկել երթևեկելի գոտուց, հայտնվել ձորակում՝ բախվելով ծառի։ Օպերատիվորեն դեպքի վայր են ժամանել «Արտաշատ» բժշկական կենտրոնի հերթապահ խումբը, ովքեր բժշկական օգնություն են ցուցաբերել 2 քաղաքացու։ Օպերատիվորեն ժամանել են նաև ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 1-ին վաշտի 2-րդ դասակի ծառայողները՝ դասակի հրամանատար Կարապետ Հարությունյանի գլխավորությամբ; Տեղում հետաքննչական աշխատանքները ղեկավարել է նույն վաշտի հետաքննիչ Գևորգ Պողոսյանը, ում կողմից փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում։ Վթարի մասին ՃՈ 1-77 օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանատու հերթապահ Յուրա Հովհաննիսյանը տեղեկությունը փոխանցել է ոստիկանության Արտաշատի բաժին, որտեղից ժամանել է հերթապահ խումբը՝ համայնքային ոստիկանության տեսուչի գլխավորությամբ։ Ոստիկանությունը պարզում է վարորդների և բժշկական օգնություն ստացած քաղաքացիների ինքնությունը։ [color=#EF2929]Ծանուցում.[/color] Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: Լուսանկարները՝ Յուրա Գաբրիելյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 53+
53+

Նմանատիպ նյութեր