3100 դիտում
12:10 07-12-2019
ՊԵԿ-ը իրավաբանական անձանց կողմից ավտոմեքենաների մաքսազերծման կարգի մասին տեսահոլովակ է հրապարակել
Պետական եկամուտների կոմիտեն տեղեկատվական հոլովակի միջոցով իրավաբանական անձանց իրազեկում է 2020թ. հունվարի 1-ից Եվրասիական տնտեսական միության անդամ չհանդիսացող երկրից ավտոմեքենա ներկրելիս մաքսազերծման գումարի հաշվարկման կարգի մասին:
Այսպիսով` այն մեքենաների համար, որոնց թողարկման պահից անցել է երեք տարուց ոչ ավելի, հաշվարկվելու է մաքսատուրք և ավելացված արժեքի հարկ, որոնք միասին կազմելու են մաքսազերծման գումարը:
Երեք տարուց ավելի թողարկման պահ ունեցող մեքենաների մաքսազերծման դեպքում հաշվի է առնվելու նաև շարժիչի աշխատանքային ծավալը։ Ի դեպ, յուրաքանչյուրի դեպքում սահմանված է յուրահատուկ դրույքաչափ։ Մաքսազերծման գումարում ներառվելու են նաև ԱԱՀ և բնապահպանական հարկ:
ՊԵԿ-ը հիշեցնում է, որ եթե իրավաբանական անձինք ներկրված ավտոմեքենայի համար մինչև դեկտեմբերի 31-ը ներառյալ գրանցեն ապրանքային, այլ ոչ թե տարանցման հայտարարագիր, ապա մաքսազերծումը կկատարվի 2019թ. գործող դրույքաչափերով: Բացի այդ, եթե մինչև տարեվերջ իրավաբանական անձինք ներկայացնեն նախնական մաքսային հայտարարագիր, և հաջորդող 30 օրվա ընթացքում մեքենան տեղակայվի մաքսային հսկողության գոտում, մաքսազերծումը կկատարվի 2019թ. դրույքաչափերով:
[b]ՀՀ ՊԵԿ տեղեկատվության և
հասարակայնության հետ
կապերի բաժին[/b]
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ
Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին
Նմանատիպ նյութեր
6737 դիտում
17:55 03-04-2020
ՊԵԿ-ը հայտարարություն է տարածել 2019թ. ձեռք բերված, սակայն ՀՀ չներմուծված ավտոմեքենաների մաքսազերծման մասին
3593 դիտում
20:08 22-11-2019
Նոյեմբերի 25-ից ավտոմեքենաների մաքսազերծման գործառույթն ամբողջովին կտեղափոխվի Գյումրի քաղաք. ՊԵԿ
Այս բաժնից
397 դիտում
18:06 22-01-2025
Տիգրան Գալստյանը հանդիպել է Ռումինիայի Սենատի արտաքին քաղաքականության հանձնաժողովի նախագահի հետ
520 դիտում
17:42 22-01-2025
Ժամանակավորապես կդադարեցվի Մատենադարանից մինչև Ազատության հրապարակ ընկած ճանապարհահատվածի երթևեկությունը
958 դիտում
17:28 22-01-2025
Օպերայի և բալետի թատրոնն այլևս ազգային չի լինի. ԱԺ-ն ընդունեց նախագիծը