211652_close_icon
views-count2115 դիտում article-date 23:09 05-12-2019

Մեսին 6-րդ «Ոսկե գնդակը» կցուցադրի Լա Լիգայում «Մալյորկայի» հետ խաղից առաջ

«Բարսելոնայի» հարձակվող Լիոնել մեսին երկրպագուներին կցուցադրի իր վեցերորդ «Ոսկե գնդակը», որը նա ստացավ դեկտեմբերի 2-ին: Միջոցառումը կանցնի «Կամպ Նոու» մարզադաշատում՝ դեկտեմբերի 7-ին, Լա Լիգայի 16-րդ տուրում «Մալյորկայի» հետ խաղից առաջ: Արգենտինացին նվաճած «Ոսկե գնդակի» քանակով դարձավ ռեկորդակիր: Նախկինում նա մրցանակը ստացել էր 2009, 2010, 2011, 2012 և 2015 թվականներին:

Նմանատիպ նյութեր