211652_close_icon
views-count17822 դիտում article-date 20:39 05-12-2019

Վիճաբանություն-ծեծկռտուք՝ Արարատի մարզի «Ոսկե ծիրան» ռեստորանային համալիրում. կասկածյալն ավագ դպրոցի ուսուցիչ է

[color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ի տեղեկություններով՝ ոստիկանության Արտաշատի բաժնի հետաքննչական բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում դեկտեմբերի 2-ին «Արտաշատ» բժշկական կենտրոն տեղափոխված Արարատի մարզի Ներքին Դվին գյուղի բնակիչ՝ 26-ամյա Գեղամ Մ-ին մարմնական վնասվածքներ պատճառելու փաստով։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ոստիկանության Արտաշատի բաժին «Արտաշատ» բժշկական կենտրոնց ահազանգ է ստացվել, որ այդ օրը, կեսգիշերն անց, իրենց մոտ է տեղափոխվել Գեղամ Մ-ն՝ «պոլիտրավմա, աջ հոնքի պատռված վերք» ախտորոշմամբ։ Հիվանդանոց են մեկնել ոստիկանության Արտաշատի բաժնի օպերատիվ խումբը ՝ համայնքային ոստիկանության բաժանմունքի տեսուչի գլխավորությամբ։ Համայնքային ոստիկանները պարզել են, որ նա վնասվածքները ստացել է Վերին Արտաշատ գյուղի Արարատյան փողոց 23 հասցեում գործող «Ոսկե Ծիրան» ռեստորանային համալիրի բակում Արարատի մարզի Ոստան գյուղի բնակիչ՝ 28-ամյա Գրիգոր Ն-ի հետ վիճաբանելու ժամանակ։ Արտաշատի ոստիկանների բացատրական աշխատանքի արդյունքում Գրիգոր Ն-ն ներկայացել է ոստիկանություն։ Գեղամ Մ-ին տրվել է դատաբժշկի ուղեգիր։ Գ. Շամշյանի տեղեկություններով՝ Գրիգոր Ն-ն աշխատում է Արտաշատի ավագ դպրոցում։ [color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Նմանատիպ նյութեր