211652_close_icon
views-count1003 դիտում article-date 15:54 05-12-2019

«Արմնյուզում» աշխատում են պրոֆեսիոնալ ու ժրաջան մարդիկ, և ես միանում եմ այս թիմին. Աբրահամ Գասպարյանը «Արմնյուզի» եթերում կվարի լուրերի գլխավոր թողարկումը. Tert.am

[url=https://www.tert.am/am/news/2019/12/05/Gasparyan/3156536?fbclid=IwAR2eWp6y-W5tLJqGCZRLCUElV4g6Na_Ik2C1nFGDTMSkgI_Q5FI071w8VfM]Tert.am[/url]-ը գրում է. Լրագրող, հեռուստամեկնաբան Աբրահամ Գասպարյանը Հանրային հեռուստաընկերությունում 13 տարվա աշխատանքից հետո տեղափոխվում է «Արմնյուզ» հեռուստաընկերություն՝ որպես լրատվական-վերլուծական դեպարտամենտի ղեկավար։ Նոր աշխատավայրում հեռուստամեկնաբանը նաև հեղինակային հաղորդում է վարելու, որը կոչվելու է «Երեկոյան լուրեր Աբրահամ Գասպարյանի հետ»: ««Արմնյուզի» եթերում լինելու է այն, ինչը չկար և պետք էր հայաստանյան լրատվադաշտին: Մենք խոսելու ենք պրոբլեմների օջախների մասին,և ոչ միայն մատնանշելու ենք դրանք, այլև ուրվագծելու ենք լուծումներ»,- նշեց Աբրահամ Գասպարյանը: –[b] 13 տարի Հանրային հեռուստաընկերությունում աշխատելուց հետո օրերս ազատման դիմում գրեցիք․ այժմ Ձեր լրագրողական գործունեությունը շարունակելու եք «Արմնյուզ» հեռուստաընկերությունում: Ինչո՞ւ որոշեցիք հենց «Արմնյուզ» տեղափոխվել: [/b] - Աշխատանքից ազատման մասին իմ ֆեյսբուքյան գրառումից հետո ուղիղ 2 շաբաթ տարբեր առաջարկներ էի ստանում: «Արմնյուզն» ընտրելու կարևոր դրդապատճառներից էին ինֆորմացիայի մատուցման ձևի և մոտեցումների առումով, ինչպես նաև «Արմնյուզում» երիտասարդ, մոբիլ, աշխույժ թիմի առկայությունը: Այստեղ մարդիկ են, ովքեր երկրի, պետության և հասարակության առջև պատասխանատվության զգացում ունեն: Այս թիմի աշխատանքը հնարավոր է կրկնապատկել և հասնել փայլուն արդյունքների: Լրատվական դաշտում «Արմնյուզի» ժրաջան աշխատողները իրենց խոսքը փորձում են ասել, ես եկել եմ այդ ուժերը կրկնապատկելու համար: Սա շատ կարևոր հանգամանք է: Սա մեռած թիմ, մեռած խմբագրություն չէ, սա կենդանի խմբագրություն է, որի յուրաքանչյուր աշխատակցին տեսնում ենք երևանյան ցանկացած փողոցում, Հայաստանի ցանկացած մարզում՝ պրոբլեմների մասին խոսելիս: Սա կարևոր հանգամանք է: - [b]Հեռուստաընկերության ղեկավարության կողմից սահմանափակումներ դրվե՞լ են Ձեր առջև, թե՞ ամբողջովին ազատ եք լինելու Ձեր աշխատանքում: [/b] - Իմ ազատության ընկալումները միշտ եղել են կարգապահ, երբեք չեն անցել սահմանները. դա ներքին կարգապահության խնդիր է: Այդ իմաստով էլ «Արմնյուզի» ղեկավարության հետ ընդհանրություններ կան: Սահմանափակման մասին խոսք լինել չի կարող, որովհետև ինձ ճանաչողները գիտեն, որ ես երբեք սահմանները չեմ հատի, դրա համար այդպիսի խնդիր չդրվեց: Մանրամասներն՝ [url=https://www.tert.am/am/news/2019/12/05/Gasparyan/3156536?fbclid=IwAR2eWp6y-W5tLJqGCZRLCUElV4g6Na_Ik2C1nFGDTMSkgI_Q5FI071w8VfM]այստեղ[/url]

Նմանատիպ նյութեր