211652_close_icon
views-count2723 դիտում article-date 16:59 05-12-2019

Մեզ համար ի՞նչ տարբերություն՝ գոմը խելացի է, թե ոչ, եթե կենդանին թրիքի մեջ է. Փաշինյան

Կառավարության նիստում վարչապետ Նիկոլ Փաշինյանն անդրադարձավ սոցիալ-քաղաքակրթական որոշ խնդիրների։ Մասնավորապես՝ նա պատմեց, որ օրերս հեռուստատեսությամբ ռեպորտաժ է դիտել «խելացի անասնագոմերի» մասին․ «Տեսա, որ խելացի անասնագոմում գոմաղբի հաստությունը նույնն է, ինչ ոչ խելացի անասնագոմում, կովերը նույնքան են թաղված թրիքի մեջ, որքան ոչ խելացի անասնագոմում: Այսինքն եթե սա չի բերելու քաղաքակրթության, եթե կենդանին թրիքի մեջ է, մեզ համար ի՞նչ տարբերություն՝ գոմը խելացի՞ է, թե՞ ոչ: Կամ ուշադրություն դարձրե՞լ եք, որ մեզ մոտ կա կանխավարկած, որ աղբ տեղափոխող մեքենան պետք է կեղտոտ լինի, աղբը կողքից, հետևից պետք է կախված լինի: Բայց իրականում աղբ տեղափոխող մեքենան պետք է մաքուր լինի: Սրա մասին պետք է բարձրաձայն խոսել»,- նկատեց Փաշինյանը:

Նմանատիպ նյութեր