2443 դիտում
15:28 05-12-2019
Հաստատվեց «Աշխատիր, Հայաստան» ռազմավարությունը. այսօր գործազուրկ է ՀՀ քաղաքացիների 20 տոկոսը
Կառավարությունն այսօրվա նիստում հաստատեց «Աշխատիր, Հայաստան» ռազմավարությունը, դրա գործողությունների շրջանակը և ֆինանսական գնահատականը:
Նախագիծը ներկայացրեց փոխվարչապետ Տիգրան Ավինյանը, ով նշեց, որ ռազմավարությունը սահմանում է զբաղվածության ոլորտի բարեփոխումների առաջնահերթությունները:
Ավինյանի խոսքով, պաշտոնական տվյալներով 2018 թվականին աշխատանքային ռեսուրսները կազմում են բնակչության 68 տոկոսը, որից տնտեսապես ակտիվ է 57 տոկոսը: Տնտեսապես ակտիվ բնակչության մեջ գործազուրկ է 20,4 տոկոսը: Գործազուրկների մեջ 15-34 տարեկանները կազմում են 45 տոկոս:
Նա նշեց, որ գործազրկության և տնտեսապես ոչ ակտիվ բնակչության բարձր տեսակարար կշիռները վեր են հանում մի շարք մտահոգություններ: Հայաստանում 2013 թ. սկսած արձանագրվել է տնտեսական աճի ոչ շատ ցածր ցուցանիշ, այդուհանդերձ աճը անբավարար չափով է զուգակցվել նոր աշխատատեղերի ստեղծմամբ, առկա է զբաղվածության ոլորտը բնութագրող ցուցանիշների բաց կամ ցուցանիշներ, որոնք ամբողջական չեն, ինչպես օրինակ` աշխատուժի պահանջարկի մասին տեղեկատվությունը, ինչը լուրջ խնդիրներ է ստեղծում պետական քաղաքականություն մշակելիս: Միաժամանակ զբաղվածության պետական ծրագրերը կա՛մ գրավիչ չեն, կա՛մ դրանց մասին իրազեկվածության մակարդակը ցածր է:
Գործազրկության նվազեցման գործում կարևոր դերակատարություն ունի հատկապես կրթության ոլորտը։ Ներկայումս խզված է կրթություն-աշխատաշուկա կապը, մինչդեռ որակյալ կրթությունն ունակ է ոչ միայն լավ աշխատող, այլև լավ գործատու պատրաստելու, ինչպես օրինակ` ձեռներեցության հմտությունների խթանման միջոցով ՓՄՁ ոլորտի զարգացմանը նպաստելը և այլն:
Նախագծի ընդունման արդյունքում կունենանք հստակ սահմանված զբաղվածության ոլորտի բարեփոխումների առաջնահերթություններ, ինչը հնարավորություն կտա համակարգված և ներդաշնակ կերպով իրականացնել ոլորտին առնչվող ծրագրերը:
Ռամավարության երեք ուղղություններն են մարդկային կապիտալի զարգացումը, զբաղվածության խթանումը և ինստիտուցիոնալ բարեփոխումները:
Այս ռազմավարությամբ նաև նախատեսվում է առաջնագծում մարտական հերթապահության մեջ չընդգրկված զորամասերի ժամկետային զինծառայողների համար պիլոտային վերապատրաստումներ իրականացնել:
Նմանատիպ նյութեր
2064 դիտում
09:13 18-10-2019
«Աշխատիր, Հայաստան» ռազմավարությունը կնպաստի՞ գործազրկության կրճատմանը. «Ժամանակ»
2169 դիտում
14:28 21-07-2022
Հաստատվեց պատերազմին մասնակցած գործազուրկ անձանց զբաղվածության ծրագիրը
1526 դիտում
16:24 29-03-2019
Տիգրան Ավինյանը Մեծ Բրիտանիայի դեսպանին ներկայացրել է «Աշխատիր Հայաստան» ծրագիրը
Այս բաժնից
967 դիտում
18:38 21-12-2024
Շիրակի մարզում շրջայցի ընթացքում Պապոյանն արձանագրել է մի շարք խնդիրներ, որոնք անհապաղ լուծման կարիք ունեն
991 դիտում
17:42 21-12-2024
Հակակոռուպցիոն կոմիտեն մերժել է Հովիկ Աղազարյանի փաստաբանի դիմումը․ «Ազատություն»