«Աշխատիր, Հայաստան» ռազմավարությունը կնպաստի՞ գործազրկության կրճատմանը. «Ժամանակ»
«Ժամանակ» թերթը գրում է. «Հայաստանի կառավարությունը ներկայացրել է հերթական ռազմավարությունը, որը կրում է «Աշխատիր, Հայաստան» անունը:
Այս նախաձեռնության նպատակը Հայաստանում գործազրկության կրճատումն է, աշխատանքային պայմանների բարելավումը և աշխատանքի արտադրողականության բարձրացումը:
Կառավարությունը մտահոգիչ է համարում, որ մեր հարևան երկրների և ԵՏՄ անդամ երկրների հետ համեմատությամբ Հայաստանում գործազրկությունը ամենաբարձրն է, իսկ գործազուրկների մեջ 15-35 տարեկանների մասնաբաժինը կազմում է 45 տոկոս:
Արդյոք այս ռազմավարությունը կօգնի՞, որ Հայաստանը աշխատի: Քիչ հավանական է, եթե նկատի ունենանք, որ չնայած գործազրկության բարձր ցուցանիշին, Հայաստանում գնալով մեծանում է աշխատանքային միգրանտների թիվը: Հայերը նախընտրում են աշխատել այլ երկրներում, որտեղ աշխատավարձը անհամեմատ բարձր է հայաստանյանից, որն ապահովում է քիչ թե շատ տանելի կենսամակարդակ»:
[b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:[/b]