2560 դիտում
10:19 05-12-2019
Ինչու՞ էին «Պաստեռնակին մահվան հասցնելու» մեջ մեղադրում Կապուտիկյանին․ «Հայաստանի Հանրապետություն»
«Հայաստանի Հանրապետություն» թերթը գրում է․ «Անդրադառնալով «Պաստեռնակին մահվան հասցնելու» մեղադրանքին՝ գրականագետ Գ. Հակոբյանը նշել է, որ Պաստեռնակի դեմ քննադատական, հենց բանաստեղծուհու բնորոշմամբ՝ «մի պարզունակ հիմարություն»-ելույթով Կապուտիկյանն իսկապես հանդես է եկել 1956 թվականին գրողների տանը գումարված ժողովում, իսկ բացատրությունն այն էր, որ ելույթի նախօրեին Կապուտիկյանը մի խումբ երիտասարդ գրողների հետ հանդիպում է Սփյուռքից առաջին անգամ Երևան ժամանած՝ «Նաիրի» շաբաթաթերթի խմբագիր Անդրանիկ Ծառուկյանի հետ, ամբողջ օրը շրջում պատմամշակութային օջախներով, իսկ վերջում էլ՝ մինչև գիշերվա 1-2-ը, Կապուտիկյանի տանը շարունակում են հոգևոր ու մի քիչ էլ մարմնավոր,-կոնյակ, սուրճ, մրգեր,-խրախճանքը:
«…Երբ առավոտյան զարթնեցի՝ նոր միայն ինձ հաշիվ տվեցի երեկվա մեր արածի մասին. դաշնակցական գրող, հայհոյելու չափ ազատախոս և ազատամիտ արտասահմանյան խմբագիր, ու մենք մինչև ուշ գիշեր շրջել ենք նրա հետ՝ ինքներս էլ միանալով նրա բացախոսությանը մեր կարգերի, մեր կուսակցության հասցեին»:
«Գլուխ բարձրացրած «Homo Sovetikus»-ի բնազդական վախը Կապուտիկյանին մղում է ապացուցելու իր «գաղափարական նվիրվածությունը», և նա ամբիոն է բարձրանում՝ հնչեցնելով Պաստեռնակի դեմ ուղղված ելույթը, որի «կվինտ-էսենցիան» Պաստեռնակին Իսահակյանի հետ համեմատելն էր՝ հօգուտ Վարպետի մարդկային, բարեհամբույր, մեր ցավ ու հոգսով ապրող տեսակի»,- մեկնաբանում է Հակոբյանը` հավելելով` զղջումն ու ամոթի զգացումը տանջել է Կապուտիկյանին տարիներ շարունակ՝ ստիպելով այս միջադեպի մասին գրել «Գզրոցներում»:
«Ահա սա էր իմ ասածի «կվինտ-էսենցիան», մի պարզունակ հիմարություն, որը, սակայն, ցեխաջրի ցայտեր թողեց ինձ վրա, մնաց ներկաների և, ամենից շատ, իմ հիշողության մեջ...»,- ասել է Կապուտիկյանը»:
[b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:[/b]
Նմանատիպ նյութեր
55917 դիտում
22:59 07-08-2019
Սկանդալ՝ «ՎՏԲ Հայաստան Բանկ»-ում. նախկին տնօրենին մեղադրում են 2 մլրդ դրամի չափ բանկին գույքային վնաս հասցնելու մեջ
652 դիտում
12:31 01-09-2024
Մոսկվան մեղադրում է Կիևին Ռուսաստանին զանգվածային հարված հասցնելու մեջ
Այս բաժնից
1474 դիտում
09:02 14-12-2024
Ինչո՞ւ այդքան խիստ պատիժ սահմանեց ՈՒԵՖԱ-ն. «Փաստ»
1252 դիտում
08:53 14-12-2024
Ինքն իր հետ մրցման է մտել. «Փաստ»
1126 դիտում
08:39 14-12-2024
Եսայան եղբայրները ձեռք են բերել իռլանդական ընկերության վերահսկիչ փաթեթը․ «Փաստ»