1206 դիտում
18:00 04-12-2019
ՀԲ «Առևտրի խթանում և որակի ենթակառուցվածքներ» ծրագրի պատասխանատուների հետ քննարկվել է փոխգործակցության ընթացքը
ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալներ Վարոս Սիմոնյանը և Նաիրա Մարգարյանը նախարարությունում հանդիպում են ունեցել Համաշխարհային Բանկի (ՀԲ) «Առևտրի խթանում և որակի ենթակառուցվածքներ» ծրագրի պատասխանատուներ Յերալի Բեկսուլթանի և Կարեն Գրիգորյանի, ինչպես նաև ծրագրի համակարգող Գեորգի Խաչատրյանի հետ։
Վարոս Սիմոնյանը համառոտ ներկայացրել է Հայաստանի տնտեսության զարգացումները, նախարարությունում ընթացող գործընթացները և ներկայիս գերակայությունները:
Կողմերը քննարկել են ՀԲ «Առևտրի զարգացում և որակի ենթակառուցվածքներ» ծրագրում ներառված «Ներդրումների աջակցության կենտրոն» հիմնադրամի կողմից նախատեսվող՝ «Արտահանողների զարգացման» դրամաշնորհային ենթածրագիրը, որի առնչությամբ փոխնախարար Նաիրա Մարգարյանը ներկայացրել է աշխատանքի ընթացքը, հետագա անելիքները և նախարարության առաջարկությունները։
Փոխնախարար Վարոս Սիմոնյանն առաջարկներ է ներկայացրել՝ կապված «Առևտրի զարգացում և որակի ենթակառուցվածքներ» ծրագրի «Որակի ենթակառուցածքների արդիականացման» ենթածրագրի իրագործման հետ։ Երկուստեք կարևորվել է միջոցառումների ժամանակին իրականացումը և արդյունավետության բարձրացումը։
Նմանատիպ նյութեր
1170 դիտում
11:44 12-03-2019
Տիգրան Խաչատրյանն ընդունել է ՀԲ-ի «Առևտրի խթանում և որակի ենթակառուցվածքներ» ծրագրի առաքելությանը
1360 դիտում
21:08 23-07-2019
Նախարար Տիգրան Խաչատրյանը և ՀԲ թիմը քննարկել են «Առևտրի խթանում և որակի ենթակառուցվածք» ծրագրի ընթացքը
Այս բաժնից
454 դիտում
18:13 01-05-2024
Մեկնարկել է «Կայուն էներգիա հանուն Հայաստանում կլիմայակայուն համայնքային զարգացման» ծրագիրը
652 դիտում
17:41 01-05-2024
Կոթի գյուղում 2 դիրք է հանձնվել, հիմա այնտեղ իրենց աշխարհազորայիններն են իջել․ Եղիշե Մախսուդյան