1176 դիտում
11:44 12-03-2019
Տիգրան Խաչատրյանն ընդունել է ՀԲ-ի «Առևտրի խթանում և որակի ենթակառուցվածքներ» ծրագրի առաքելությանը
Հայաստանի Հանրապետության տնտեսական զարգացման և ներդրումների նախարար Տիգրան Խաչատրյանն ընդունել է Համաշխարհային բանկի «Առևտրի խթանում և որակի ենթակառուցվածքներ» ծրագրի առաքելությանը՝ քննարկելու ծրագրի իրականացմանն առնչվող հարցեր։
Ինչպես տեղեկացրին ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, նախարարն իր խոսքում նշել է, որ առաքելության այցի օրակարգը ներառում է կարևորագույն հարցեր։
Տիգրան Խաչատրյանն առաջարկել է քննարկել ծրագրի բաղադրիչների ճկունության վերաիմաստավորումը՝ որպես հիմնական նպատակ պահպանելով որակի ենթակառուցվածների բարելավումը և առևտրի խթանումը։
Կողմերը ներկայացրել են սահմանված ժամկետներում ծրագրի առավել արդյունավետ իրականացման վերաբերյալ պատկերացումները։
Պայմանավորվածություն է ձեռք բերվել շարունակել քննարկումներն առանձին ուղղությունների շուրջ, ապա ամփոփել արդյունքները նախարարի հետ։
Նմանատիպ նյութեր
1209 դիտում
18:00 04-12-2019
ՀԲ «Առևտրի խթանում և որակի ենթակառուցվածքներ» ծրագրի պատասխանատուների հետ քննարկվել է փոխգործակցության ընթացքը
1363 դիտում
21:08 23-07-2019
Նախարար Տիգրան Խաչատրյանը և ՀԲ թիմը քննարկել են «Առևտրի խթանում և որակի ենթակառուցվածք» ծրագրի ընթացքը
Այս բաժնից
787 դիտում
14:52 04-05-2024
Նման ամպրոպ Երևանում ես դեռ չէի տեսել. Սուրենյան
499 դիտում
13:32 04-05-2024
Արցախցու առաջին և գերնպատակն է Քրիստոսով և հաղթանակած վերադառնալ Արցախ. Արցախի թեմի առաջնորդ