1758 դիտում
16:39 28-11-2018
Տիգրան Խաչատրյանն ընդունել է համաշխարհային բանկի պատվիրակությանը. քննարկվել է «Առևտրի խթանում և որակի ենթակառուցվածքներ» ծրագիրը
ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարի պաշտոնակատար Տիգրան Խաչատրյանն ընդունել է Համաշխարհային բանկի պատվիրակությանը։ Հայաստան ժամանած առաքելության ներկայացուցիչների հետ քննարկվել են «Առևտրի խթանում և որակի ենթակառուցվածքներ» ծրագրին առնչվող հարցեր։
Նախարարի պաշտոնակատարը ՀԲ-ի ֆինանսների, մրցունակության և նորարարության պրակտիկայի ղեկավար Մարիալիզա Մոտայի և ծրագրերի թիմի ղեկավար Կարեն Գրիգորյանի հետ զրույցում անդրադարձել է ծրագրի բովանդակային մասին, քննարկել ժամանակային և կազմակերպչական մանրամասները։
Կողմերը վերահաստատել են, որ հարկավոր է մեկտեղել ջանքերը՝ ծրագիրը առավելագույնս ծառայեցնելու Հայաստանի արտահանման խթանմանը և մրցունակության բարձրացմանը, ներդրումների համար բարենպաստ միջավայրի ապահովմանը։
Տիգրան Խաչատրյանը Համաշխարհային բանկի ներկայացուցիչների հետ քննարկել է «Առևտրի խթանում և որակի ենթակառուցվածքներ» ծրագրի բաղադրիչները, մասնավորապես՝ անդրադարձ է եղել հավատարմագրման և համապատախանության գնահատման մարմինների կարողությունների զարգացման և արդյունավետության բարձրացման ուղիներին։
Նմանատիպ նյութեր
1170 դիտում
11:44 12-03-2019
Տիգրան Խաչատրյանն ընդունել է ՀԲ-ի «Առևտրի խթանում և որակի ենթակառուցվածքներ» ծրագրի առաքելությանը
1203 դիտում
18:00 04-12-2019
ՀԲ «Առևտրի խթանում և որակի ենթակառուցվածքներ» ծրագրի պատասխանատուների հետ քննարկվել է փոխգործակցության ընթացքը
1360 դիտում
21:08 23-07-2019
Նախարար Տիգրան Խաչատրյանը և ՀԲ թիմը քննարկել են «Առևտրի խթանում և որակի ենթակառուցվածք» ծրագրի ընթացքը
Այս բաժնից
637 դիտում
17:41 01-05-2024
Կոթի գյուղում 2 դիրք է հանձնվել, հիմա այնտեղ իրենց աշխարհազորայիններն են իջել․ Եղիշե Մախսուդյան
484 դիտում
17:04 01-05-2024
Հետո էլ կասի Արագածի վրա մի՛ նայեք, Տավուշ մի՛ գնացեք. Գառնիկ Դանիելյան