Արտակարգ դեպք Արարատի մարզում. շակալների ոհմակը հոշոտել է 25-ից ավելի ջայլամների, մի քանիսին էլ վիրավորել. բնակիչները հավատում են, որ «Ակբա-Կրեդիտ» բանկը բարի կամք կդրսևորի. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
                        Այսօր՝ դեկտեմբերի  4-ին, արտակարգ դեպք է տղի ունեցել Արարատի մարզում: Ժամը 10:45-ի սահմաններում Արտակարգ իրավիճակների նախարարության փրակարար ծառայության  9-11 օպերատիվ կառավարման  կենտրոն ահազանգ է ստացվել, որ Մասիս քաղաքի վարչական տարածքում գտնվող դաշտամիջյան հատվածում նոր կառուցվող Մասիսի ջայլամաբուծական  ֆերմայի տարածքում, կասկածելի հանգամանքներում  հոշոտվել են մեծ թվով ջայլամներ:
 Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ժամանել է ԱԻՆ ՓԾ Արարատի մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը՝ վարչության պետ Մուրադ Մարգարյանի գլխավորությամբ:
Ժամանել  է նաև ոստիկանության Մասիսի բաժնի օպերատիվ խումբը՝ քրեական հետախուզության բաժանմունքի պետի տեղակալ Գեղամ Գրիգորյանի գլխավորությամբ:
 Ժամանել են նաև մարզի ոստիկանապետի ժամանակավոր պաշտոնակատար Աթուր Զաքարյանն ու ոստիկանության Մասիսի բաժնի պետ Գևորգ Պողոսյանը:
 Ոստիկաններն ու փրկարարները նշված ֆերմայում հայտնաբերել են  25 հոշոտված 4-7 ամսական ջայլամներ, իսկ ևս 8  ջայլամ վնասվածքներ է ստացել: Այս պահին մասնագետները փորձում են պարզել՝ ջայլամները շակալի, թե  աղվեսի  կողմից են հոշոտվել:
Նշված ֆերման վարկով ստեղծել է Մասիս քաղաքի  բնակիչ,  65-ամյա  Արմենակ Ասատրյանը և ֆերմայի շնորհիվ բացվելու էին նաև աշխատատեղեր, ինչը մեծ նշանակություն կունենար բնակիչների համար:
Տեղում ոստիկանության Մասիսի բաժնի համայնքային ոստիկանության  բաժանմունքի ավագ տեսուչ Արթուր Խաչատրյանի կողմից նյութեր  են նախապատրաստվում:
Ֆոտոլրագրողը  հայտնում է, որ ֆերմայի սեփականատերը կրել է մոտ 4 մլն դրամի վնաս:
Ֆերմայի մոտ հավաքված մի քանի քաղաքացիներ ասում էին. «Նշված տարածքը ամայի էր, ֆերմայի տերը նախ բարեկարգեց տարածքը, կատարեց ծառատունկ և ստեղծեց ջայլամաբուծարան, ինչի շնորհիվ 15-ից ավելի՝ նախկինում գործազուրկ քաղաքացիներ արդեն աշխատանք  էին ճարել և հոգում էին իրենց  հանապազօրյա հացը: 
էս ամենը ֆերմայի սեփականատերն արել է վարկ վերցնելով ու հիմա ուզում ենք հավատալ, որ «Ակբա-Կրեդիտ» բանկը գոնե 2 տարի կսառեցնի տոկոսադրույքները, ինչը մեծ օգնություն կլինի բանկի կողմից Ա. Ասատրյանին»:
[color=#CC0000]Ծանուցում.[/color] Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է  անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
                                            
                    
                                            
                        
            


