211652_close_icon
views-count2695 դիտում article-date 10:49 04-12-2019

Ջհանգիրյանը բարձր պաշտոնի ախորժակ ունի, սակայն Փաշինյանը դեմ է․ «Իրավունք»

«Իրավունք» թերթը գրում է. «ՀՀ գլխավոր դատախազի նախկին տեղակալ Գագիկ Ջհանգիրյանը դի­մել է վարչական դատա­րան՝ պահանջելով առոչինչ ճանաչել իրեն կո­չումներից զրկելու և զբաղեցրած պաշտոնից ազատելու ՀՀ նախագահի 2008 թվականի փետրվա­րի 23-ի հրամանագրերը: Հիշեցնենք, որ գ. Ջհանգիրյանը, լինելով գլխավոր դատա­խազի տեղակալ, 2008 թվականի փետրվարի 22-ին ելույթ է ունեցել ՀՀ նախագահի թեկնածու Լևոն Տեր-Պետրոսյանի՝ «Ազատության» հրա­պարակում տեղի ունեցած հանրահավաքի ժամանակ, մինչդեռ օրենքն ար­գելում է դատախազի կարգավիճակ ունեցողին զբաղվել քաղաքականու­թյամբ: Նրա գործողությանն անմիջա­պես արձագանքել էր դատախազու­թյունը և նույն օրը միջնորդություն ներկայացրել ՀՀ նախագահին՝ Ջհանգիրյանին զբաղեցրած պաշտոնից ազատելու և դատախազության հա­մակարգից հեռացնելու համար՝ նկա­տի ունենալով, որ նա «կոպտորեն խախտել է» «Դատախազության մա­սին» օրենքի պահանջը: Սակայն, ինչ­պես ասում են՝ հիմա իրա­վիճակ է փոխվել, Ջհանգիրյանն էլ հույս ունի օգտվել ՀԱԿ-ում «մեծացրած ու փայփայած» Նիկոլ Փաշինյանի իշխանությունից: Թե ինչու հիմա և ինչ նպատակ է հետապնդում Գ. Ջհանգիրյանը, «Իրավունքին» հա­սած խոսակցությունների համաձայն, վերջինս երկու «փորացավ» ունի: Նախ անգամ եթե պահանջը հաս­նի Եվրադատարան և հաջողության հասնի, Ջհանգիրյանը կստանա բա­վականին լուրջ փոխհատուցում, ինչ­պես նաև կվերականգնի դասային աստիճանը, որի դեպքում՝ 64-ամյա նախկին պաշտոնյան հաջորդ տար­վանից կկարողանա ստանալ բավա­կան պատկառելի թոշակ: Բայց սա վատագույն սցենարի դեպքում, որովհետև բացի այն, որ Ջհանգիրյանը մտադիր է պետությունից «փող պոկել», պաշտոնի ախորժակ էլ ունի: Հի­մա էլ նա աչք է դրել ԲԴԽ նախագահի պաշտոնի վրա, որպեսզի դատական համակարգն ամբողջությամբ անցնի իր վերահսկողության տակ: Սակայն, «Իրավունքի» տեղեկություններով, Նիկոլ Փաշինյանը դեմ է»: [b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:[/b]

Նմանատիպ նյութեր