3391 դիտում
12:42 04-12-2019
«Ճամփաբաժանին» ձեռագիրը «երկխոսության էր կանչել» հոլանդահայ երիտասարդներին. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
Օրերս Ամստերդամում տեղի ունեցավ RVVZ հիմնադրամի խորհրատու Հայկ Խանամիրյանի և «AGBU YP Amsterdam»-ի կողմից կազմակերպված հանդիպում-երկխոսություն Լոնդոնից Ամստերդամ ժամանած Նունե Ալեքյանի հետ։
Ռուսաստանաբնակ հայտնի գործարար, IDeA հիմնարդանի, UWC Դիլիջանի և «Ավրորա» մարդասիրական նախաձեռնության համահիմնադիր Ռուբեն Վարդանյանի հետ համատեղ Ն.Ալեքյանը կյանքի են կոչել «Ճամփաբաժանին» [url=https://armenia2041.com/?fbclid=IwAR1BH8buys_u6S7T8v0Bs7s9e87oPG_qB95kzP_fAxP9Wh9c66fqbWXcP7Y)]ձեռագիրը[/url]:
Ձեռագիրը հրավեր է երկխոսելու Հայաստանի և հայ ազգի ապագայի մասին: Հեղինակներն ընթերցողի հետ կիսվում են ապագային ուղղված իրենց տեսանկյուններով, նկարագրում սեփական ծրագրերը։ Ձեռագիը նպատակ է հետապնդում նպաստել Հայաստանի բարեկեցիկ ապագայի մասին քննարկումների հորդորմանը, ինչպես նաև՝ հայերի և այլազգիների միջև կառուցողական բանավեճի հաստատմանը:
Նունե Ալեքյանի տեղեկացմամբ, սկզբում ձեռագիրն ուղարկվել է 200 հասցեատիրոջ՝ կարծիք ստանալու (ցուցակը կազմել են հեղինակները)։ Այդ 200 հասցեատերերը իրենց հերթին փոխանցել են ձեռագիրը իրենց ընկերներին և ծանոթներին։ Այսօր ձեռագիրն արդեն ունի մոտ 1600 ընթերցող, որից 40% ակտիվ համագործակցում է հեղինկաների հետ:
Հանդիպմանը ներկա երիտասարդները թեժ քննարկումներ ծավալեցին թեմայի շուրջ, հղեցին տարատեսակ հարցեր Ն.Ալեքյանին, փոխանակվեցին տեսակետներով։
[b]
ՄԱՐԻԱՄ ԿԻՐԱԿՈՍՅԱՆ[/b]
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 4+
4+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ
Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին
Նմանատիպ նյութեր
1496 դիտում
22:32 05-07-2019
Հանրային խորհուրդը «Ճամփաբաժանին» ձեռագրի շուրջ հետաքրքիր քննարկում է ծավալել հեղինակների հետ
3008 դիտում
15:55 12-09-2019
Հոլանդահայ բարերարը Տավուշի մարզի Սարիգյուղ համայնքի երեխաներին ֆուտբոլային նվերներ է ուղարկել. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
1874 դիտում
16:06 11-03-2016
Վարչապետն ընդունել է հոլանդահայ գործարարների
Այս բաժնից
757 դիտում
10:48 21-12-2024
2024-ի ձմեռային արևադարձը ՀՀ-ում տեղի կունենա այսօր, ժամը 13:20:30-ին
652 դիտում
10:31 21-12-2024
Գևորգ Պապոյանը մասնակցել է Տուրիզմի հայկական ֆեդերացիայի 20-ամյակի միջոցառմանը
703 դիտում
10:15 21-12-2024
Հայաստանում յուրաքանչյուրն, ըստ իր արժանիքի՝ աշխատանք կարո՛ղ է գտնել․ Փաշինյան