1607 դիտում
23:36 03-12-2019
Արտակ Բեգլարյան. «հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքները պետք է պաշտպանվեն սոցիալական մոդելով»
Այսօր ԱՀ Մարդու իրավունքների պաշտպան Արտակ Բեգլարյանը մասնակցել է հաշմանդամություն ունեցող անձանց միջազգային օրվա առթիվ կազմակերպված կլոր սեղանին, որը կազմակերպվել էր «Որոշում քաղաքացիական նախաձեռնություն» և «Արցախի կույրերի միություն» հասարակական կազմակերպությունների կողմից:
Հանդիպման ընթացքում Ա. Բեգլարյանը ներկայացրել է Մարդու իրավունքների պաշտպանի հաստատության կատարած աշխատանքներն ու ծրագրերը հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների պաշտպանության ուղղությամբ: Նա շեշտադրել է, որ անհրաժեշտ է համապարփակ հետազոտություն կատարել ոլորտի խնդիրների ախտորոշման և լուծման նպատակով: Պաշտպանն ընդգծել է իր հետևողականությունը հասարակության տվյալ խմբի հիմնախնդիրներն ուշադրության ներքո պահելու և դրանց համակարգային լուծմանը նպաստելու հարցում:
Ա.Բեգլարյանը անդրադարձել է հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների պաշտպանության ոլորտում առկա որոշ խնդիրների, մասնավորապես՝ զբաղվածության, ներառական կրթության, կարողությունների զարգացման, ֆիզիկական միջավայրի մատչելիության և մի շարք այլ հարցերի: Նա շեշտադրել է, որ առկա խնդիրների լուծումը պետք է տեղի ունենա սոցիալական մոդելով, ինչը ենթադրում է համակարգում հիմնային բարեփոխումների իրականացում:
Հանդիպման վերջում Պաշտպանի և մասնակիցների միջև ձեռք է բերվել պայմանավորվածություն հետագա ակտիվ համագործակցության շուրջ:
Նմանատիպ նյութեր
2551 դիտում
10:38 17-03-2020
Պետք է պաշտպանվեն ոչ միայն մայրերի իրավունքները, այլև գործատուի շահերը․ «Հայաստանի Հանրապետություն»
Այս բաժնից
961 դիտում
20:49 20-01-2025
Եվրահանձնաժողովի ղեկավար Ուրսուլա ֆոն դեր Լայենը չի մասնակցի Դոնալդ Թրամփի երդմնակալությանը
970 դիտում
20:11 20-01-2025
Հութիները կսահմանափակեն Կարմիր ծովում նավերի վրա գրոհները
961 դիտում
18:13 20-01-2025
Ստամբուլի ընդդիմադիր քաղաքապետի դեմ հետաքննություն է սկսվել