211652_close_icon
views-count1609 դիտում article-date 17:02 03-12-2019

Նոր Նորքի ոստիկանները բացահայտել են գողության և փորձի դեպքր դեպքեր

Դեկտեմբերի 2-ին, ժամը 18.30-ին, ոստիկանության Նոր Նորքի ծառայողները, գողություն կատարելու կասկածանքով, Մառի փողոցից բաժին բերման են ենթարկել 17-ամյա մի պատանու, որը հայտնել է, որ 2018-2019թթ. Ընթացքում, տեխնիկական միջոցների գործադրմամբ մուտքի դռներ բացելով, Կենտրոն վարչական շրջանի տարբեր շինություններից կատարել է գողություններ: Նյութերի նախապատրաստման ընթացքում պարզվել է, որ 2018թ․ նա նկարագրված եղանակով Արշակունյաց պողոտայում գտնվող թերթի կրպակից փորձել է գողություն կատարել, սակայն իր կամքից անկախ հանգամանքներում հանցագործությունն ավարտին չի հասցրել և ոչինչ չգողանալով՝ հեռացել է։ Նույն տարում ոմն Արոյի հետ տեխնիկական միջոցների գործադրմամբ մուտքի դուռը բացելով՝ Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանում գտնվող ծաղկի սրահից գողացել են փող: Ձեռնարկվում են միջոցառումներ Արոյին, տուժողին և գողոնը հայտնաբերելու ուղղությամբ: Պարզվել է նաև, որ նա Հրաչյա Քոչարի փողոցում գտնվող մի գրասենյակից գողացել էր 50.000 դրամ: Բացի այդ, կրկին ոմն Արոյի հետ Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանում գտնվող դեղատնից փորձել են գողություն անել, սակայն իրենց կամքից անկախ հանգամանքներում հանցագործությունն ավարտին չեն հասցրել և ոչինչ չգողանալով՝ հեռացել են: Ձեռնարկվում են միջոցառումներ ոմն Արոյի ինքնությունը պարզելու և հայտնաբերելու ուղղությամբ: Նախապատրաստվում են նյութեր: [i]ՀՀ ոստիկանության լրատվական ծառայություն[/i]

Նմանատիպ նյութեր