211652_close_icon
views-count1410 դիտում article-date 11:00 02-12-2019

Գյումրի քաղաքում բարդին ընկել է տնակի և ավտոտնակի վրա

Դեկտեմբերի 2-ին, ժամը 04:09-ին «911» ծառայություն տեղեկություն է հաղորդվել, որ հաստաբուն ծառը պոկվել և ընկել է Շիրակի մարզի Գյումրի քաղաքի Ավտոկայան թաղամասի տնակներից մեկի վրա: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ բարդին (մոտ 60 սմ տրամագծով) ընկել է տնակի և ավտոտնակի վրա՝ վնասելով ավտոտնակում կայանած «Mercedes E320» մակնիշի ավտոմոեքնան, առկա է տնակի փլուզման վտանգ. տուժածներ չկան: Փրկարարները հեռացրել են վտանգավոր հատվածը: Մյուս մասը հեռացնելու համար անհրաժեշտ է հատուկ տեխնիկա:

Նմանատիպ նյութեր