211652_close_icon
views-count83293 դիտում article-date 11:59 01-12-2019

Մահվան ելքով վրաերթ Երևանում. 27-ամյա ոստիկանության ծառայողը Mercedes-ով վրաերթի է ենթարկել փողոցը չթույլատրելի հատվածով անցնող հետիոտնին. վերջինս հիվանդանոցում մահացել է. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Այսօր՝ դեկտեմբերի 1-ին, մահվան ելքով վրաերթ է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 10։50-ի սահմաններում Mercedes մակնիշի 71 FԼ 707 համարանիշի ավտոմեքենայի վարորդը՝ 27-ամյա Ֆելիքս Հովհաննիսյանը, Տիգրան Մեծի պողոտա և Տիգրան Մեծի նրբանցքի խաչմերուկում վրաերթի է ենթարկել փողոցը չթույլատրելի հատվածով անցնող 60-65 տարեկան կին հետիոտնի։ Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վարորդը փախուստի չի դիմել, ահազանգել է Երևանի 1-03 շտապօգնություն և օգնել է օպերատիվորեն ժամանած բժիշկներին՝ վրաերթի ենթարկվածին տեղափոխել, որտեղ կարճ ժամանակ անց, գիտակցության չգալով, մահացել է։ Վարորդն այնուհետև ահազանգել է Երևանի ճանապարհային ոստիկանություն, որտեղից ժամանել են ճանապարհային ոստիկանները։ Դեպքի մասին Երևանի ՃՈ օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանատու հերթապահ Կարեն Հովակիմյանը տեղեկությունը փոխանցել է ՃՈ հետաքննչական բաժանմունք, որտեղից ժամանել է հերթապահ խումբը՝ ավագ հետաքննիչ Վարդան Բաղդասարյանի գլխավորությամբ, ում կողմից փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում։ Ոստիկանությունը պարզում է մահացածի ինքնությունը։ Գ. Շամշյանի տեղեկություններով՝ վարորդն աշխատում է ոստիկանության պետական պահպանության գլխավոր վարչությունում։ [color=#CC0000]Ծանուցում.[/color] Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 48+
48+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր