211652_close_icon
views-count1390 դիտում article-date 15:48 30-11-2019

Հայաստանում ԵՄ պատվիրակությունը մեծ դեր կարող է ունենալ. ՀՔԱՎ

2019 թ. մարտին ՀՀ խորհրդարանական խմբակցությունները երկխոսություն սկսեցին ընտրական բարեփոխումների առաջնահերթությունների վերաբերյալ և սահմանեցին ժամանակացույց, որն ընդգրկում էր Քաղաքական կուսակցությունների վերաբերյալ օրենքի փոփոխություններ, տեղական ինքնակառավարման մարմինների ընտրական համակարգի փոփոխություններ, Սահմանադրական փոփոխություններ և Ընտրական օրենսգրքի ավելի մեծ փոփոխություններ՝ ուղղված Խորհրդարանական ընտրություններին: Լիովին հավանություն տալով և աջակցելով այս փոփոխությունների տեմպին ու ընթացքին՝ ՀՔԱ Վանաձորի գրասենյակն ակնկալում է, որ փոփոխություններում արտացոլված կլինեն մի շարք կարևոր կետեր՝ Քաղաքական կուսակցությունների մասին օրենքում, Ընտրական օրենսգրքում և Սահմանադրության՝ ընտրություններին վերաբերող բաժնում։ ՀՔԱ Վանաձորի գրասենյակը նաև դիրքորոշում է հայտնել, որ Հայաստանում ԵՄ պատվիրակությունը մեծ դեր կարող է ունենալ՝ հետևելով Կառավարությանը և աջակցություն ու խորհրդատվություն տրամադրելով իրականացվող բարեփոխումների համար: ԵՄ-ն պետք է խրախուսի Հայաստանի Կառավարությանը՝ խստորեն դատապարտել իրական քաղհասարակության, այդ թվում՝ ՀՔԱ Վանաձորի գրասենյակի դեմ հարձակումները՝ հեղինակավոր կազմակերպությունների և դոնորների վարկաբեկմանն ուղղված արշավների լույսի ներքո: Մանրամասները՝ [url=https://drive.google.com/file/d/1zESf5pvAPzySiDXKbW0uTHpzeyk5tIDp/view]ՓԱՍՏԱԹՂԹՈՒՄ[/url]

Նմանատիպ նյութեր