Կրասնոդարի երկրամասում մասնավոր ուղղաթիռ է ընկել․ կա զոհ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
ՌԴ Կրասնոդարի երկրամասում՝ սևծովյան ավազանի Աբրաու-Դյուրսո բնակավայրի մոտ, ընկել է Robinson R66 մասնավոր ուղղաթիռ։
Պատահարի մասին տեղեկությունները հաստատել են Նովոռոսիյսկի քաղաքային վարչակազմից։
«Նովոռոսիյսկի մոտ գտնվող բնակավայրից դուրս գալուց հետո քաղաքացիական ուղղաթիռն ընկել է լեռնային տեղանքում՝ լեռան լանջին ու պայթել։ Ուղղաթիռի օդաչուն մահացել է»։
Նախնական տվյալների համաձայն` տարածքում, որտեղ ընկել է ուղղաթիռը, ավերածություններ չկան։
Իրավապահները պարզել են ուղղաթիռի անկման պատճառով մահացած օդաչուի ինքնությունը։ Նա հենց ուղղաթիռային ընկերության ղեկավարն է եղել։
«Աբրաուի օդային տրանսպորտ» ընկերությունից հայտնել են, որ ուղղաթիռում իրենց գործընկեր Յուրի Կորոլյովը մենակ է եղել։