211652_close_icon
views-count1872 դիտում article-date 23:50 29-11-2019

Դոնալդ Տուսկը Եվրախորհրդի նախագահի իր լիազորությունները փոխանցեց Շառլ Միշելին

Եվրոպական խորհրդի ղեկավար Դոնալդ Տուսկն այսօր կարճատև միջոցառման ընթացքում իր լիազորությունները փոխանցեց կառույցի նոր ղեկավար, Բելգիայի դաշնային կառավարության նախկին վարչապետ Շառլ Միշելին։ Ինչպես հաղորդում է Tass գործակալությունը, ԵԽ նոր նախագահը պաշտոնապես իր պարտականությունները կստանձնի դեկտեմբերի 1-ից։ Սիմվոլիկ միջոցառումը տեղի է ունեցել Բրյուսելի «Եվրոպա» շենքի դահլիճում, որտեղ անցկացվում են եվրոպական գագաթնաժողովներ և խոշոր միջազգային համաժողովներ: Ձեռքսեղմումից հետո երկու քաղաքական գործիչները գնացել են իրենց ծառայողական վայրերը՝ գործերի փոխանցման համար:

Նմանատիպ նյութեր