211652_close_icon
views-count45279 դիտում article-date 11:18 29-11-2019

Հրազդանում տարադրամի առքուվաճառքով զբաղվող 66-ամյա տղամարդու՝ դանակի բազմաթիվ հարվածներով սպանության կասկածանքով բերման են ենթարկվել 18 և 19-ամյա տղաներ. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

[color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ի տեղեկություններով՝ Հայաստանի քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչության հատկապես կարևոր գործերով ավագ քննիչ Արմեն Հարությունյանի որոշմամբ ձերբակալվել են Հրազդան քաղաքի 18-ամյա և 19-ամյա բնակիչներ: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վերջիններս կասկածվում են նոյեմբերի 26-ին Հրազդան քաղաքի «Կենտրոն» թաղամասի 13 շենքի շքամուտքի աստիճանահարթակում նույն շենքի բնակիչ, 66-ամյա Լևոն Չուլջյանի կրծքավանդակի շրջանում դանակի մի քանի հարվածներ ու վնասվածքներ պատճառելու մեջ: Վերջինս «Հրազդան» բժշկական կենտրոն տեղափոխելու ճանապարհին մահացել էր: Փաստի առթիվ Կոտայքի մարզային քննչական վարչության պետ, արդարադատության գնդապետ Մհեր Վարդանյանի որոշմամբ ստեղծվել է քննչական խումբ և խմբի ղեկավար Ա. Հարությունյանի որոշմամբ ՀՀ քր օր-ի 104 հոդվածի 2-րդ մասի 8-րդ կետի հատկանիշներով հարուցվել է քրեական գործ: Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ նրանց հայտնաբերելու օպերացիան իրականացրել է ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության, ոստիկանության Կոտայքի մարզային վարչության, ոստիկանության Հրազդանի բաժնի ծառայողների և Հայաստանի քննչական կոմիետի Կոտայքի մարզային քննչական վարչության քննիչների կողմից: Նշված անձինք որպես կասկածյալ բերման են ենթարկվել ոստիկանության Հրազդանի բաժին: Նախաքննության շահերից ելնելով, այս պահին նշված անձանց ինքնությունը չենք հրապարակում: Կոտայքի մարզային քննչական վարչությունում հարուցված քրեական գործի նախաքննությունը շարունակվում է: Ինչպես [url=https://shamshyan.com/hy/article/2019/11/26/1141463/?fbclid=IwAR2GZDRdcr71DnirYxfL89yo9YKgOuPvBB6sIQePugSN9I6m6GbFvgVKn-s]ավելի վաղ[/url] դեպքի վայրից հայտնել էր ֆոտոլրագրողը, նոյեմբերի 26-ին առանձնակի դաժանությամբ սպանություն է տեղի ունեցել Կոտայքի մարզում: Ժամը 08:55-ի սահմաններում «Հրազդան» բժշկական կենտրոնից ոստիկանության Հրազդանի բաժին ահազանգ էր ստացվել, որ սուր կտրող-ծակող առարկայի հարվածներից իրենց մոտ է տեղափոխվել մի քաղաքացի, ով գիտակցության չգալով՝ մահացել է: Հիվանդանոց էր ժամանել ոստիկանության Կոտայքի մարզային վարչության օպերատիվ խումբը՝ մարզի ոստիկանապետ, ոստիկանության գնդապետ Սևան Քոչարյանի գլխավորությամբ: ժամանել էր նաև ոստիկանության Հրազդանի բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետ, ոստիկանության գնդապետ Արտակ Ղազարյանի գլխավորությամբ: Ահազանգով հիվանդանոց էին ժամանել նաև Հայաստանի քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչության քննիչները՝ վարչութան պետ, արդարադատության գնդապետ Մհեր Վարդանյանի գլխավորությամբ: Ոստիկաններն ու քննիչները պարզել էին, որ սպանվածը Հրազդան քաղաքի «Կենտրոն» թաղամասի 43 շենքի բնակիչ, Tiesioginė Vadovų Paieška ir Atranka Vilnius / Executive Search 66-ամյա Լևոն Չուլջյանն էր, ով հիվանդանոց էր տեղափոխվել իրենց տանից: Դատաբժշկի նախնական եզրակացության համաձայն՝ մարմնի տարբեր մասերում կար սուր կտրող-ծակող առարկայից ստացած 6 հարված: Փաստի առթիվ Կոտայքի մարզային քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քր օր-ի 104 հոդվածի 1-ին մասի հատկանիշներով: [color=#CC0000]Ծանուցում.[/color] Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 12+
12+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր