2484 դիտում
09:25 29-11-2019
Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի նորընտիր նախագահը Էդմոն Մարուքյանի կնոջ ընկերուհին է․ «Իրատես»
«Իրատես» թերթը գրում է․ «Ասում են, թե Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի նորընտիր նախագահ, Սորոսի թևը ներկայացնող Հայկուհի Հարությունյանը՝ Սաքունցի վանաձորյան դպրոցի կարկառուն ներկայացուցիչը, վանաձորցի Էդմոն Մարուքյանի կնոջ ընկերուհին է։ Հենց դրանով է պայմանավորված սորոսական թևի հաղթանակը նման կարևորագույն պոստում:
Ասում են` Հայկուհին վաղուց գիտեր, որ ինքն է ղեկավարելու հանձնաժողովը, այդ պատճառով էլ Էթիկայի հանձնաժողովի նախկին նախագահ Սիրանուշ Սահակյանի նկատմամբ սկսել էր իրեն ոչ «ճիշտ» պահել։ Ս. Սահակյանի բավականին բարձր ռեյտինգ ունեցող ՀԿ-ն ժառանգած Հարությունյանը Սիրանուշի համանախագահությամբ ստեղծված «Իրավական ուղի» ՀԿ-ի որևէ հայտարարության չէր միանում, որպեսզի չասոցացվի ընդդիմադիր Սիրանուշ Սահակյանի հետ:
Ի դեպ, մինչ այդ էլ Մարուքյանը փորձել էր նրան դարձնել ԲԴԽ անդամ: Քաղաքական շրջանակներում պնդում են, որ «լուսավորյալներ» Էդմոն Մարուքյանն ու Արման Բաբաջանյանը միմյանց հետ կռվի մեջ են, թե ով ավելի «կեղտոտ» ծառայություններ կմատուցի իշխանություններին։ Առայժմ հաղթում է Մարուքյանը»։
[b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:[/b]
Նմանատիպ նյութեր
4560 դիտում
09:49 07-07-2020
Արայիկ Հարությունյանին Փաշինյանը ցանկանում է փոխվարչապետ նշանակել․ «Իրատես»
Այս բաժնից
2836 դիտում
11:19 23-11-2024
Պլիսկայում մեր հայրենակից Կարեն Ալեքսանյանի ջանքերով կառուցվել է «Կիրլիցիայի բակ» համալիր